Իլհամ Ալիեւը անարգանքի սյունին է գամել ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին
Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը սուր քննադատության է ենթարկել ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, ասելով, որ ինքը, վարչապետը, պաշտպանության նախարարը, շտաբի պետը աշխատել են 24 ժամ, իսկ Էլմար Մամեդյարովին գտնել չի հաջողվել:
Նա վարչապետ Ալի Ասադովին հարցրել է, թե ինչ է իրեն պատասխանել Մամեդյարովը՝ ես կաշխատեմ տնից:
Ալիեւը հունից դուրս է եկել, ասել, որ Մամեդյարովը չի պատասխանել Նիրկոլ Փաշինյանի Արցախը Հայաստան է եւ վերջ հայտարարությանը, բայցի այդ ասել է, թե կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում համագործակցում է Հայաստանի հետ:
Բնականաբար, այս հայտարարություններից հետո Էլմար Մամեդյարովը, որը ադրբեջանցի ամենաարհեստավարժ դիվանագետն էր, հրաժարական է տվել: մեծ է հավանականությունը, որ նա կձերբնակալվի:
Երկար ժամանակ մամեդյարովի հրաժարականին էր ձգտում Մեհրիբան Ալիեւան, ամեն ինչ անելով, որ նրան փոխարինի Փաշաեւների կլանի ներկայացուցիչը:
Top-News.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ