Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում
Երբ այս նոր կանոնակարգը ընդունվել էր, ընդդիմությունը դեմ էր այս ծրարով քվեարկելուն: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:
«Փաստարկները հետևյալն էին, որ այդ մարդը քննարկմանը չի մասնակցում և սա հանրապետականները անում են, որ չգան գործի, ծրարներ ուղարկեն, նիստերը վարեն: Դաշինքի 9 հոգանոց ֆրակցիայում կար սկզբունք՝ չօգտվել այդ մեխանիզմից և երբևէ ծրար չթողնել և մենք չենք թողել: Հետո եղավ հեղափոխություն, եկավ նոր իշխանությունը և դա դարձավ լեգիտիմ գործիք: Հիմա քիչ չի դա լեգիտիմ է դարձել, հիմա եկել եք ասում եք, քանի որ դա նորմալ է, եկեք մի հատ էլ անաշխատունակության հետ կապված մի հատ էլ ծրար ուղարկի: Ժողովուրդ կարո՞ղ է մոռանում ենք, որ Հայաստան խորհրդարանական երկիր է, և այս դահլճում կարող է մեկ ժամից օրինակ երկրի ղեկավար փոխվի, այդ ո՞նց եք պատկերացնում պատգամավորներին չտեսնեք, տանը ի՞նչ իմանանք զենք են դրել գլխին, ինչ է ստորագրել, այդ դուք ձեր տակ ռո՞ւմբ եք դնում, սա աբսուրդ բան է, վերցրեք, հետ տարեք»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ ամբողջ երկիրը տեսավ, որ ինչպես «Իմ քայլը» Սահմանադրություն փոխեց առանց որևէ խոչընդոտի, այսինքն ձայները բավարար է: «Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում, դա ի՞նչ մեթոդ է: Իշխանափոխությունը եղել է կանոնակարգը չենք փոխել քիչ չի, մի հատ էլ ավելի վատթացնում եք»,-ասաց նա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg