Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Կգա ժամանակը եւ կիմանաք՝ ինչու են Արամ Վարդանյանին նման մեղադրանքներ առաջադրվում. Լուսինե Սահակյան

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի կալանքի վերահաստատման վերաբերյալ այսօր՝ հուլիսի 13-ին, դատական նիստ է նշանակվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը։

«Կար դատարանի որոշում՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, երբ իբրեւ նա հետախուզման մեջ էր։ Մենք բազմիցս բարձրացրել ենք այն հարցը, որ Արամ Վարդանյանին երբ հրավիրել են վարույթն իրականացնող մարմին, նա բոլոր դեպքերում ներկայացել է։ Դատական բոլոր նիստերին, որոնք կայացել են նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս, 2 անգամ է նման միջնորդություն ներկայացվել. մեկ անգամ առաջին ատյանի դատարանը բավարարել է միջնորդությունը, Վերաքննիչ դատարանը բեկանեց այդ որոշումը, հետագայում դատախազը հրաժարվեց այդ միջնորդությունից եւ նոր միջնորդություն ներկայացրին՝ նոր մեղադրանք ավելացնելով։ Այս պայմաններում կրկին առաջին ատյանի դատարանը նրան առաջադրված 4 մեղադրանքներից 3-ով ճանաչեց, որ հիմնավոր կասկածն առկա չէ, մեկ մեղադրանքով գտավ, որ առկա է, սակայն որեւէ պատճառաբանություն որոշման մեջ չներկայացրեց եւ գտավ, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց պետք է ընտրվի։ Այդ որոշումը մեր կողմից եւս բողոքարկվել է եւ վաղը նշանակված է Վերաքննիչ դատարանում այդ բողոքի քննությունը»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Նա նշեց, որ եթե Արամ Վարդանյանի հետ որեւէ քննչական գործողություն պետք է կատարվեր, ապա պաշտպանական կողմը խնդրել էր հրավիրել Արամ Վարդանյանին եւ նա պատրաստ է ներկայանալ. «Բոլոր դատական նիստերին մենք հայտարարել ենք, որ Արամ Վարդանյանը պատրաստակամ է ներկայանալ նաեւ դատական նիստերին, եթե դատարանը համարում է անհրաժեշտ, սակայն դատարանները դա անհրաժեշտ չեն համարել»։

Լուսինե Սահակյանն ասաց, որ Արամ Վարդանյանի ոստիկանները հայտնաբերել են իր սեփական տանը. «Ոստիկանությունը տարածել էր տեղեկություններ, իբրեւ թե Արամ Վարդանյանին հայտնաբերել են Արցախի փողոցի ինչ-որ տներից մեկում։ Նրանք չէին ասել, որ նա գտնվել է իր սեփական տանը։ Երբ նրանք եկել են, ինքն էլ ասել է՝ խնդրեմ, եկել եք, լավ եք արել, ասեք՝ ինչ եք ուզում ինձանից։ Այսինքն՝ սա այնքան բացառիկ իրավիճակ է, երբ բազմիցս ասում ես՝ ասեք՝ ո՞ւր գանք, մենք էլ գանք, եթե անհրաժեշտություն կա քննչական գործողություն կատարելու, իրենք անընդհատ հայտարարում են, որ անձը գտնվում է հետախուզման մեջ»։

Սահակյանը նշեց, որ Ոստիկանության հաղորդագրություններում ասվում է՝ սպանության փորձի, առեւանգման, կողոպուտի եւ այլ մեղադրանքների մասին, այնինչ այդ մեղադրանքներով դատարանը համարել է, որ հիմնավոր կասկածն առկա չէ. «Որովհետեւ չկա գեթ մեկ ապացույց, որ նա այդ մեղադրանքների հետ առնչություն ունի»։

Հարցին՝ արդյոք Արամ Վարդանյանին բերման ենթարկելու պահին նրա կողմից եղե՞լ է դիմադրություն, Սահակյանն ասաց. «Ինչ դիմադրության մասին է խոսքը, եթե եկել են տուն, ինքը բացել է դուռն ու ասել է՝ բարեւ ձեզ, համեցեք, ի՞նչ եք ուզում։ Այսինքն՝ որեւէ դիմադրություն չի եղել, այդ ամբողջը տեսանկարահանված է, եւ Ոստիկանությունն ուղղակի իր շոուի շրջանակներում է այս ամբողջը կազմակերպում եւ միայն այն, որ այդ կերպ են անձին բերման ենթարկում եւ առավել եւս դա տեսանկարահանում են եւ տարածում են, դա արդեն իսկ իրավունքի խախտում է»։

Լուսինե Սահակյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքների հիմքում կան ցուցմունքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում. «Կգա ժամանակը եւ դուք կիմանաք՝ ինչու են նման մեղադրանքներ առաջադրվում եւ ովքեր են այն կազմակերպիչները, որոնք կանգնած են այդ մեղադրանքների հետեւում։ Ըստ էության, կան բացառիկ ցուցմունքներ, որոնք եւս չեն խոսում նրա մասին, որ առկա է մեղադրանք, որով որեւէ առնչություն ունի Արամ Վարդանյանը։ Եթե նույնիսկ այդ չնչին ցուցմունքները կան, ապա դրա համար էլ պետք է անձինք ենթարկվեն պատասխանատվության, պետք է հիշեն, որ սուտ ցուցմունք տալու համար իրենք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Մենք հետեւողական ենք լինելու այդ հարցում եւ հիմնավորելու ենք»։

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ մտել էին Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել էր, որից մեկը Վարդանյանի եղբորորդին էր, մյուսը՝ հարեւանը:

Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ հաջորդ օրը։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ 2020թ. մարտի 5-ին առերեւույթ հանցագործություններ կատարելու համար Վարդանյանի եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 3-րդ մասի 1-ին կետով։

Նշենք, որ հուլիսի 12-ին Արամ Վարդանյանին ոստիկանները բերման են ենթարկել Ոստիկանության բաժին։