Ոստիկանության հաղորդագրությունը շոուի հերթական դրսևորումն էր. Արամ Վարդանյանի փաստաբանների հայտարարությունը
Արամ Վարդանյանն այսօր իրոք կալանավորվել է, սակայն ինչպես նախկինում բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արամ Վարդանյանն այդպես էլ մինչ օրս որևէ իրավապահ մարմին ներկայանալու ծանուցագիր չի ստացել, իսկ գտնվել է նա ոչ թե Արցախի փողոցի «տներից մեկում», այլ իր իսկ բնակության վայրում, որտեղ նաև հաշվառված է։ Այս մասին հայտարարություն է տարածել Արամ Վարդանյանի փաստաբանանկան խումբը:
«Այսօր ոստիկանության կողմից հաղորդագրություն տարածվեց այն մասին, թե իբր Երևան քաղաքի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը։
Արամ Վարդանյանն այսօր իրոք կալանավորվել է, սակայն ինչպես նախկինում բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արամ Վարդանյանն այդպես էլ մինչ օրս որևէ իրավապահ մարմին ներկայանալու ծանուցագիր չի ստացել, իսկ գտնվել է նա ոչ թե Արցախի փողոցի «տներից մեկում», այլ իր իսկ բնակության վայրում, որտեղ նաև հաշվառված է։
Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանի առաջադրված մեղադրանքներին, ապա դրանք ծայրից ծայր անհիմն են ու շինծու։ Հիշեցնենք, որ մեղադրանքների գերակշիռ մասը անհիմն են համարել նաև դատարանները` հաստատելով դրանց հետ Արամ Վարդանյանի առնչության հիմնավոր կասկածի բացակայությունը։ Մեղադրանքներին առավել հանգամանալի կանդրադառնանք առաջիկայում, իսկ դրանց հերքումն ընդամենը ժամանակի հարց է։
Հ.Գ. Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությունը վերջերս սովորություն դարձած շոուի հերթական դրսևորումն էր։ Կոչ ենք անում ոստիկանությանը հիշել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մասին, և ի թիվս այլնի չխախտել մարդու իրավունքները նաև նման մակարդակի հաղորդագրություններ տարածելով։ Լավ կլիներ, որ ոստիկանությունը, հասարակության համար արդեն անհետաքրքիր ու ծիծաղելի շոուների կազմակերպչի և մասնակցի իրենց դերակատարման փոխարեն գոնե մեկ-մեկ հիշեր վաղուց արդեն մոռացված իր իրական պարտականությունների մասին։
Արամ Վարդանյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան»:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը