«Վրացական երազանք»-ը Վրաստանի ամենահարուստ կուսակցությունն է
Վրաստանում ամենահարուստ կուսակցությունը շարունակում է մնալ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia.com կայքը` հղում տալով Transparency International Georgia կազմակերպությանը:
Կազմակերպության տվյալներով` 2019 թվականին 100 000 լարին գերազանցող եկամուտ ունեցող 19 կուսակցության շրջանում ամենահարուստն իշխող կուսակցությունն է, որի հաշվին գրեթե 10 միլիոն լարի (3,3 միլիոն դոլար) կա:
2019 թվականին, ընդհանուր առմամբ, 19 կուսակցության եկամուտները կազմել են 20 739 364 լարի: Գումարի գրեթե կեսը` 9 502 653 լարին, իշխող կուսակցության հաշվին է:
Ամենաբարձր եկամուտներով կուսակցությունների եռյակում ընդգրկվել են նաև «Վրաստանի հայրենասերների դաշինք»-ը` (1 676 618 լարի) և «Եվրոպական Վրաստան»-ը` (1 643 099 լարի):
Միևնույն ժամանակ, կուսակցությունների ընդհանուր եկամուտի 59%-ը (12 301 675 լարի) ստացվել է պետական ֆինանսավորումից, 41%-ը` մասնավոր անձանց նվիրատվություններից:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո