Թուրքիայի կառավարությունը բացասական պատասխան է տվել քրդամետների` բանակցելու մասին կոչին
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մարդին քաղաքի նախկին քաղաքապետ Ահմեդ Թյուրքը, ով ձերբակալվել էր 2016թ.-ի նոյեմբերի 25-ին և ազատ արձակվել օրերս, կոչ է արել Թուրքիայի կառավարությանը բանակցությունների գնալ նրանց հետ և հայտարարել, որ եթե թուրքական կողմն իրենց ձեռք մեկնի` իրենք պատրաստ են նույն կերպ պատասխանել:
«Մենք էլ ենք սխալներ գործել, բայց ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա բարդելը սխալ կլինի: Եթե քայլ արվի` մենք նույն կերպ կարձագանքենք», - ասել է Թյուրքը:
Ինչպես նշում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը` ի պատասպան այս հայտարարությանը, Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը բացասաբար է արձագանքել քուրդ քաղաքական գործչի կոչին:
«Ցավոք, ուշ է: Մեր ձեռքում այլ ելք չկա, քան պայքարել ահաբեկչական խմբավորման դեմ (նկատի ունի «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն խմբավորումը - tert.am), որն անխճորեն ահաբեկչական գործողություններ իրականացնում», - ասել է Քուրթուլմուշը:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի