Սա է մեր ու այս քաղաքական իշխանության տարբերությունը
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․
«Դեռևս ապրիլին, երբ իշխանությունը հայտարարում էր, թե դիմակներ կրելու կարիք չկա, քանի որ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա...», իսկ դիմակների լուրջ դեֆիցիտ կար, «Հայրենիք» հիմնադրամն արտադրում էր դիմակներ և բաժանում մարդկանց:
Հիմա, երբ դիմակների պրոֆիցիտ է, Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները, ինչպես նաև մի քանի իշխանամերձ արբանյակներ, փողոցներում դիմակներ են բաճանում:
Սա է մեր ու այս քաղաքական իշխանության տարբերությունը: Մենք նրանց բացատրում ենք, խորհուրդներ տալիս, մենք գործով ենք զբաղվում, սեփական օրինակով ցույց տալիս, իսկ այդ ընթացքում նրանք հանցավոր մեծամտությամբ, անգրագիտությամբ ու անլրջությամբ են տառապում: Հետո, երբ վերջապես անճարությունից ստիպված են լինում լսել մեզ ու քայլեր ձեռնարկել, շատ ուշացած են լինում և դրա հետևանքով աշխարհում վարակի տարածման ռեկորդակիր դառնում:
Հ.Գ. մենք էինք առաջինը, որ դիմակների դեֆիցիտի ժամանակ արտադրում և բաժանում էինք դիմակներ, քանի որ, ի տարբերություն իշխանության, վաղուց գիտեինք ու պնդում էինք, որ դիմակ կրելը կկանխի վարակի լայնածավալ տարածումը»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին