Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգելով չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին
Այն, որ մենք արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարի հարցում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Ես հուսով եմ, բայց նաև չեմ կարծում, որ սա վերջինը կլինի, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանությունը շարունակում է չընդունել իր սխալները, շարունակում է քաղաքացիներին համավարակի վերաբերյալ հակասական հաղորդագրություններ տալ, և մենք ունենք մի ճգնաժամային իրավիճակ, որ արտակարգ դրությունը՝ որպես գործիք, մեզ այլևս չի օգնում»:
Դիտարկմանը, թե, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քաղաքական ուժերին մեղադրում է կորոնավիրուսը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, Սամսոնյանն արձագանքեց. «Իսկ ինչու՞ է Ալեն Սիմոնյանի առողջապահության նախարարը համավարակի ընթացքում քաղաքական գրառումներ կատարում»:
Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ կորոնավիրուսի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողով պետք է ստեղծել այն ժամանակ, երբ համավարակը կդադարի, և հնարավոր կլինի ուսումնասիրել, Սամսոնյանն արձագանքեց, որ հանձնաժողովն ստեղծվելու է սեպտեմբերին: «Ասելը, թե համավարակի ընթացքում նման նախաձեռնությամբ հանդես գալը ճիշտ չեն համարում, ես եզրակացնում եմ, որ առաջին՝ համավարակը սեպտեմբերին չենք հաղթահարելու, երկրորդ՝ սա արդեն իսկ իշխանության կողմից պաշտպանողական դիրքավորում է»,-ասաց պատգամավորը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը