Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Պատվաստանյութ կա». Արսեն Թորոսյան

«Մեր տրիաժ կենտրոն հայտնած և տանը սպասող քաղաքացի, արդեն մի քանի օր է չունենք, 0 է թիվը». Կառավարության հուլիսի 9-ի նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նաև նշեց, որ ամենօրյա վիճակագրությունը բացասական միտում ցույց չի տալիս:

«Շատ փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ: Նրանց թիվն առավոտյան ժամը 9-ի դրությամբ 13 է, օրվա ընթացքում այդ թիվը տատանվում է մոտավորապես այդ թվի շուրջ: Այս թվերը նշանակում են, որ բոլոր պատշաճ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիներին այդ բուժօգնությունը մատուցվում է համապատասխան հաստատություններում»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը դեռ մնում է լարված, քանի որ նոր մարտահրավերը մեծ ռիսկ է պարունակում բոլորի համար: Թորոսյանն ասաց, որ նոր ծավալումներ են լինելու մոտակա շաբաթներին և ամիսներին:

«Վիճակը մնում է կայուն, բայց ծանր: Բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա»,- ասաց Առողջապահության նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թորոսյանի ելույթը լրացնելով՝ ասաց.

«Վիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի, քանի որ չենք կարող վստահաբար նշել, որ վաղը-մյուս օրը նույնքան կայուն կմնա իրավիճակը, հետևաբար՝ թվերի փոփոխությունից շղթայական նեգատիվ զարգացում չենք ունենա: Ուզում եմ արձանագրել, որ վերջին շրջանում ծավալվեցինք Սպիտակում, Մարտունիում, առաջիկայում սպասում ենք վերակենդանացման նոր բաժանմունքների բացում Էրեբունի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ներում»:

Արսեն Թորոսյանը բուժկենտրոնների սպասվելիք ծավալումների ցանկին ավելացրեց նաև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը: Ասաց, որ արագ չեն լինի ծավալումները, քանի որ բաժանմունքները զրոյից են ստեղծվում: Իրենց կանխատեսումներով՝ աշխատանքները կավարտվեն օգստոսի վերջին, մինչև սեպտեմբեր: Նախարարը նշեց, որ աշնանն ակնկալվում է դեպքերի աճ, հետևաբար՝ սա տեղին ծավալում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև պատվաստանյութերի ձեռքբերման շուրջ ընթացող բանակցություններին՝ հիշեցնելով Կառավարության նախորդ նիստից հետո թեմայի շուրջ բարձրացված հարցերը.

«Քննարկվեց, թե ինչպե՞ս է, որ պատվաստանյութ չկա, բայց Կառավարությունն ու ԱՆ-ն բանակցում են պատվաստանյութ ձեռք բերելու համար: Քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում, կան երկրներ, որոնք արդեն գնում են արել, գումար են փոխանցել և ահռելի քանակությամբ այդ ապագա գնումն արել են, ինչը մտավախություն է առաջացնում, որ պատվաստանյութերի ստեղծման պահից ամբողջ խմբաքանակը կհայտնվի մի քանի երկրների տրամադրության տակ, մեխանիզմներ են մտածվում, թե ի՞նչ անել, որ դա տեղի չունենա»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելացրեց.

«Պատվաստանյութ կա: Կան բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է: Ընկերություններ կան, որոնք տասնյակ-հազարներով դրանք արտադրել են, իրենք կան ամեն ինչով, մինչև վերջնական պրոդուկտը, որպեսզի շարունակեն կլինիկական փորձարկումները: Այստեղ խոսքը միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, և ոչ թե՝ ապրանքների լինել-չլինելու: Իրենք շատ են, վերջնական հաստատումն էլ լինելու է ոչ թե մեկը, այլ մի քանիսը»: