ՌԴ-ն եւ Թուրքիան համաձայնեցնում են մոտեցումները, որոնք թույլ կտան հրադադար հայտարարել Լիբիայում․ Լավրով
Լիբիայի ազգային բանակը պատրաստ է համաձայնագիր ստորագրել զինադադարի հաստատման մասին, սակայն Տրիպոլին չի ցանկանում անել դա: Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնեցնում են մոտեցումները, որոնք թույլ կտան անհապաղ հրադադար հայտարարել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այժմ Լիբիայի ազգային բանակը, մեր գնահատականներով, պատրաստ է այդպիսի փաստաթուղթ ստորագրել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ, սակայն Տրիպոլիի կառավարությունը չի ցանկանում դա անել՝ կրկին ռազմական լուծման հույս ունենալով»,- ասել է Լավրովն Աֆրիկյան միության եռյակի (ԿԴՀ, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա) արտաքին գործերի նախարարների հետ վիդեոկոնֆերանսի ձեւաչափով բանակցություններից հետո։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական ծառայության ղեկավարը, Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնեցնում են այն մոտեցումները որոնք հրադադարի անհապաղ հաստատումը հնարավոր կդարձնեն: «Երկխոսության շրջանակներում, որը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների կողմից հաստատվել է ամենաբարձր մակարդակով, մենք եւ մեր թուրք գործընկերները զբաղվել ենք եւ շարունակում ենք զբաղվել այն մոտեցումների համակարգման ուղղությամբ, որոնք թույլ կտան մեզ հայտարարել անհապաղ հրադադարի մասին եւ անմիջապես սկսում են լուծել բոլոր մյուս հարցերը, որոնք նշվել են Բեռլինի համաժողովում եւ որոնք վերահաստատվել են Կահիրեում կայացած հանդիպումներին»,- ասել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ Թուրքիան աշխատում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ:
«Հուսով եմ, որ նրանք կկարողանան հասնել ներկայիս պայմաններում միակ ճիշտ լուծմանը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո