Վրաստանում Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է 100 դոլարանոց թղթադրամներ կեղծելու համար
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Թբիլիսիում կեղծ թղթադրամների վաճառքով զբաղվող Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Քննությունը պարզել է, որ մեղադրյալը Թբիլիսիում 21 հատ 100 դոլարանոց թղթադրամներ է վաճառել, գումարը ամբողջովին վերադարձվել է:
«Վերադարձված գումարը կազմել է 2100 դոլար»,-տեղեկացրել են նախարարությունից:
Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212 հոդված առաջին մասով, որը ենթադրում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո