Սորոսի կասիր, իմքայլական Սոս Ավետիսյանը որոշել է իմքայլական թրենդից հետ չմնալ ու Ծառուկյանի հասցեին գնահատականներ հնչեցնել
Ուրեմն, Սորոսի կասիր, իմքայլական Սոս Ավետիսյանը որոշել է իմքայլական թրենդից հետ չմնալ ու Ծառուկյանի հասցեին գնահատականներ հնչեցնել։ Եվ ուրեմն՝ ո՞վ է խոսում հպատակությունից եւ այլ երկրներին ծառայություններ մատուցելուց։ Ինչպես ասում են՝ էստեղ մի հատ մեծ «դմբ-դմբ-հու»։ Խոսում է մի անձ, ով ծառայել եւ շարունակում է քրտնջան ծառայել մի հիմնադրամի, որի գումարներով Հայաստանում ֆինանսավորվում եւ տարածվում են հնարավոր բոլոր այլասերությունները եւ որի նպատակը մեր երկրում մեր ինքնության ոչնչացումն է։ Ու ահա այս անձը, ով Սորոսի կասիրն է եղել Հայաստանում հիմա փորձում է իր կարծիքով գնահատականներ հնչեցնել ու քիթը խոթել Հայաստանի եւ Ռուսասատանի հարաբերությունների մեջ։ Դե իհարկե, հասկանալի է, որ հայ- ռուսական ռազմավարական հարաբերությունները բնավ ձեռնտու չեն սույն պատգամավորի ստնտու հիմնադրամին, որի միջոցներով Հայաստանում լայնորեն ֆինանսավորվում եւ տարածվում են հակառուսական տրամադրություններ։ Էնպես որ, պարոն Ավետիսյան, ես ձեր փոխարեն ոչ թե աջ ու ձախ հարցազրույցներ կտայի, այլ շատ լուրջ կմտածեի շատ մոտ ապագայի մեծ պատասխանատվության մասին, որը կրելու եք նաեւ անձամբ դուք։
Հ.Գ. Գագիկ Ծառուկյանի բարի համբավի վրա ինքնակայանալու փորձեր իրականացնողները լավ կլինի փորձեն գոնե իրականացնել Գագիկ Ծառուկյանի հայանպաստ ավանդի 0,001%


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս