Սահմանադրական փոփոխությամբ փորձ է արվում ՍԴ-ն դարձնել կցորդ և հպատակ ներկայիս իշխանությանը. Գրիգոր Մուրադյան (տեսանյութ)
Հայաստանում սահմանադրությունն ունի պաշտխանության կարիք: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, Գոշավանքում ընթացող «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2-րդ խորհրդաժողովի ժամանակ ասաց սահմանադրագետ Գրիգոր Մուրադյանը:
«Այն, կոչված լինելով երաշխավորելու քաղաքացիական համերաշխություն, խաղաղություն, ազատություն և արդարություն, այս պահին այն հայտնվել է մի վտանգի մեջ, որը եթե չկարողանանք հաղթահարել, մեր դարավոր երազանքը՝ ունենալ հնարավորինս կայացած սահմանադրական պետություն, կարող է չդառնալ իրականություն»,- ասաց սահմանադրագետը:
Նրա խոսքով՝ երբ անդրադառնում ենք արդի սահմանադրական զարգացումներին, որոնց տակ նկատի է առնվում 2 բան՝ սահմանադրության անցումային դրույթներում ամրագրված 213-րդ հոդվածի փոփոխությունը, որով, ինչպես նշում է բանախոսը, փորձ է արվում Սահմանադրական դատարանը վերջնականապես դարձնել կցորդ և հպատակ ներկայիս գործադիր և օրենդիր իշխանությանը:
«Մյուս կողմից մենք գործ ունենք ավելի տևական պրոցեսի հետ, ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը պետք է մշակի կամ նոր սահմանադրություն, կամ սահմանադրության որոշակի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրաքվեի»,- նշեց Մուրադյանը:
սահմանադրագետը անդրադարձավ նաև սահմանադրության անցումային դրույթներում ամրագրված 213-րդ հոդվածի փոփոխությունների հետևանքների մասին:
«Դրանով մենք խաթարում ենք 2018 թ-ին ուժի մեջ մտած սահմանադրության կայունությունը՝ որոշակի փոփոխություններ անելով նրանում: Սա չի կարող հետևանքներ չունենալ նաև սահմանադրության հետագա կայունության տեսանկյունից և այն, որ շատ դյուրին է դառնում սահմանդրություն փոխելը, մինչդեռ դա այդպես չպետք է լիներ, քանի որ դա երկրի հիմնարար օրենքների և հիմնարար արժեհամակարգը ամրագրող օրենքն է»:
Բանախոսն ըդգծեց նաև, որ մենք փոփոխել ենք նաև մի դրույթ, որը փոփոխման ենթակա չէր, քանի որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողում, երբ որոշում էր, թե որ դրույթներն են ենթակա փոփոխության, եթե պարզ դառնար, որ հնարավոր է անցումային դրույթները փոփոխել, ապա դրանք նույնպես կդիտարկվեին որպես անփոփոխելի դրույթներ:
«Անցումային դրույթների փոփոխությունը նույնն է, ինչ որ պատմության անիվը հետ շրջելը: Ստեղծում ենք նաև նախադեպ, որ ցանկացած հաջորդ իշխանություն հնարավորություն կունենա այս եղանակով փոխել ներկայիս ՍԴ կազմը։ Մեծ վտանգ ենք առաջացնում պետական անվտանգության համար, երբ կազմավորվելիք ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն, չի լինելու օրինական դատարան, և նրա բոլոր որոշումները կլինեն ոչ լեգիտիմ կամ առնվազն կասկածելի», - հավելեց սահմանադրագետը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը