Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի, եթե ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու ԱԺ՝ կանեի․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հանդիպմանը մասնակցել են IU Networks ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Խաչատուր Նազարյանը, «Մենթոր Սիմենս Բիզնես» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը, SFL ընկերության համահիմնադիր Վասիլ Մամիկոնյանը:

Քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը եւ հետեւանքները ՏՏ ոլորտի վրա, ներկա խնդիրները եւ ապագայի հնարավոր դժվարություններն, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները:

Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխված աշխարհի հետեւանք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել 21-րդ դարի մարտահրավերներին եւ ռիսկերին: «Աշխարհը փոխվել է եւ շարունակելու է փոխվել շատ արագ տեմպերով: Եթե մենք կարողանանք դրան համահունչ կամ ներդաշնակ գնալ, ապա հաղթող կլինենք, իսկ եթե ոչ՝ կդառնանք սպառող,-ասել է նախագահը:- Դուք այն ոլորտից եք, որը, թվում է, թե այսօր այդքան շատ չի տուժել: Սակայն ապագայում դժվարություններ են լինելու, որովհետեւ համաշխարհային տնտեսության վերակառուցում է լինելու: Ուստի այսօրվանից պետք է մտածել վաղվա խնդիրների մասին»:

Նախագահը մեր երկրի մրցունակության տեսանկյունից կարեւոր է համարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների զարգացումը: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական ATOM նախաձեռնությանը, որի շրջանակում այսօր աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ արդեն նախնական պայմանավորվածություններ կան: «Գաղափարը հետեւյալն է՝ ունենալ 10-15 մեծ ընկերություններ, որոնք այստեղ կզբաղվեն առաջադեմ գործերով՝ առողջապահության, մշակույթի ոլորտում եւ այլն։ Օրինակ, IBM-ի հետ երեք ծրագիր ենք ուզում իրականացնել մշակույթի ոլորտում,-ասել է նախագահը:- Ուզում ենք, որ արհեստական բանականության նրանց ամենավերջին պլատֆորմը զարգացվի այստեղ։ Եթե Հայաստանում 500 հոգի աշխատի լավագույն ընկերությունների հետ, որոնք հետագայում ընդլայնվեն, ապա դա փոքր ներդրում կլինի, կդառնա այն լոկոմոտիվը, որով ես կօգնեմ այս գործին»։

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց նաեւ, որ էլեկտրոնային կառավարման գործիքներն՝ էլեկտրոնային կրթությունն, էլեկտրոնային առողջապահությունը եւ այլն, այսօր ուղղակի անհրաժեշտություն են: Նույն եզրահանգումներն էին արված նաեւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD)՝ Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույցում, որը պատրաստվել էր անցյալ տարի, հենց նախագահ Սարգսյանի առաջարկով: «Նախագահական ինստիտուտն ու UNCTAD-ը համատեղ հավելում արեցին այդ զեկույցում՝ համավարակի հետ կապված: Առանձնացվեցին այն կետերը, որոնք կարեւոր ու անհրաժեշտ են: Առաջարկներից մեկը կապված է էլեկտրոնային կառավարման հետ, ինչպես նշեցի՝ էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային բիզնես: Մյուս կարեւոր ոլորտը պարենի անվտանգությունն է: Եթե շատերը մտածում են, որ այսօր կա առողջապահական խնդիր, իսկ վաղը կլինի տնտեսական, ապա հետո լինելու է պարենի անվտանգության խնդիր ամբողջ աշխարհում,-նշել է նախագահը:- Մյուս կարեւոր առաջարկն այն էր, որ Հայաստանին անհրաժեշտ է առանձին ինստիտուտ, որը պետք է զբաղվի ներդրումներ ներգրավելով, երկիրը ներկայացնելով, երկրի բրենդինգով: Առաջարկությունը հետեւյալն է՝ ստեղծել Արագ արձագանքման աշխատանքային խումբ: Այն պետք է արագ լինի, որովհետեւ այսօր աշխարհը նորից վերաձեւափոխվում է: Հետեւաբար, եթե մի բան պետք է անենք, ապա պետք է անենք այսօր: Աշխարհը փոխվելու է, եւ ամեն երկիր պետք է նորից ինքն իրեն ներկայացնի, ասի, թե ով է եւ ինչ է ուզում զարգացնել»:

Անդրադառնալով կրթության դերին եւ կրթության որակին՝ նախագահը նշել է, որ տեխնոլոգիական զարգացումն առաջին հերթին հիմնված է կրթության վրա. «ATOM նախաձեռնության շրջանակում Հայաստան այցելած միջազգային ընկերությունների պատվիրակություններն անպայման ցանկանում էին համալսարաններ այցելել, ուզում էին շարունակելիությունը տեսնել: Դու կարող ես աշխարհի ամենամեծ եւ ամենալավ ընկերությունն ունենալ, բայց եթե վաղվա երիտասարդ գիտնականը կամ ինժեները չկա, ուրեմն ոչ մի տեղ չես հասնի»:

Նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել լոկոմոտիվ ոլորտների աջակցության հարցը. «Եթե որոշել ենք, որ կրթությունը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիաներն այն ոլորտներն են, որոնց պետք է աջակցենք, ապա պետք է աջակցենք ընդհուպ հարկային արտոնություններ սահմանելով»: Նա հիշատակել է Բելառուսի օրինակը, որտեղ ստեղծված «Բարձր տեխնոլոգիաների պարկ»-ին պետության կողմից տրվել են հարկային արտոնություններ, եւ ներկայումս այնտեղ 50 հազար մարդ է աշխատում, ունի մոտ 2 միլիարդ դոլարի շրջանառություն։ Իսկ ներդրողներն ամերիկացիներ, կանադացիներ, չինացիներ են։ Այդ իսկ պատճառով նա կարեւոր է համարել նաեւ հարկային գործիքների կիրառումը՝ կոնկրետ ոլորտներ առաջ մղելու համար: «Մենք ունենք ներուժ, որը պետք է օգտագործվի եւ պետք է օգտագործվի ճիշտ. գիտություն, տեխնոլոգիա, կրթություն պետք է լինեն միասին: Եթե բիզնեսը եւ համալսարանն իրար հետ չաշխատեն, ապա տեղ չենք հասնելու,-ասել է նախագահը:- Ճանապարհը միակն է՝ համալսարանն, ակադեմիան, կրթությունն, արդյունաբերությունը պետք է իրար հետ աշխատեն: Եթե չարեցինք, հետ ենք մնալու»:

Նախագահն այս համատեքստում անդրադարձել է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» վերջին օրենքին՝ գույքահարկի մասով: Նա առաջարկել է այսուհետեւ իրենց ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների հետ կապված նախապես առաջարկություն ներկայացնել ու մասնակից լինել ոլորտի զարագացման համար անհրաժեշտ միջավայրի ձեւավորմանը. «Վերցնենք գույքահարկին վերաբերող օրենքը: Օրենքը դրվում է իմ սեղանին, եւ այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Այն ունի դրական տարրեր, քանի որ այդ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել եւ այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: Օրինակ, պետք է հաշվի առնել, որ Երեւանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է եւ ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միեւնույն է, այն ստորագրվելու է Ազգային ժողովի նախագահի կողմից եւ ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ եւ նաեւ տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, եւ ինչ կարելի է անել:

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու Ազգային ժողով եւ նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը:

Նաեւ դուք ինքներդ առաջարկությամբ հանդես եկեք, եւ եթե համաձայն լինեմ ձեր առաջարկության հետ, ապա իմ հնարավորության սահմաններում կպաշտպանեմ այն: Ձեզ կոչ եմ անում՝ ինքներդ պաշտպանեք ձեզ, ձեր բիզնեսը: Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է»:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես անդրադարձել են ժամանակակից պահանջներին համապատասխանող որակյալ կրթությանը, միջին մասնագիտական տեխնոլոգիական հաստատություններ ունենալու, ինչպես նաեւ կրթության եւ բիզնեսի միջեւ կապի ապահովման, ոլորտին որոշակի արտոնությունների տրամադրման հարցերին: