Ընտրությունների օրը փոխելու նախաձեռնությանը միացել է 14 պատգամավոր
ԱԺ ՀԱԿ խմբակցության՝ ընտրությունների օրը փոխելու նախաձեռնությանը միացել է 14 պատգամավոր: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության քարուղար Արամ Մանուկյանը: Ըստ պատգամավորի ԱԺ-ում «մարդ չկա», այդ պատճառով էլ քիչ են ստորագրությունները:
Արամ Մանուկյանն ասաց, որ իրենց ժամանակը սուղ չէ, ընտրությունների օրը փոխելու համար վաղն էլ ստորագրություն կհավաքեն պատգամավորներից: Նա ասաց, որ խոստումներ կան որոշ պատգամավորների կողմից, որ կմիանան դիմումին: Անհրաժեշտ 27 ստորագրությունները հավաքելուց հետո ՀԱԿ-ը կդիմի ՍԴ՝ խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու հարցի քննարկման համար:
Ստորագրած պատգամավորների թվում են Հրանտ Բագրատյանը, ՀԱԿ խմբակցության մյուս անդամները, Համախմբում կուսակցության պատգամավորները՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, միացել է նաեւ Թեւան Պողոսյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը