«Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագիծը մեծ վնաս կհասցնի Ադրբեջանի տնտեսությանը
«Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագծում, որի իրագործմամբ Ադրբեջանը արդյٳնահանվող գազը մտադիր է արտահանել Թուրքիա և Եվրոպա ներդրումների մոտ 20 մլրդ դոլարը բաժին է ընկնում Ադրբեջանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանը նախագծում ներդրումներ կատարելու համար արդեն վերցրել է 8-10 մլրդ դոլար վարկ և դեռ շարունակում է այդ նպատակով վարկեր վերցնել: Ներկայումս Եվրոպայٳմ բնական գազի 1000 խորանարդ մետրի միջին արժեքը կազմում է 240 դոլար:
«ԱՄՆ-ի Եվրոպական շուկա մտնելուց հետո առաջիկա 5 տարիներին Եվրոպա մատակարարվող գազի ծավալը կավելանա 80 մլրդ խորանարդ մետրով: Նման պայմաններٳմ ամռնայն հավանականությամբ 2020 թվականին Եվրոպայում բնական գազի 1000 խորանարդ մետրի արժեքը կդառնա 200 դոլարին համարժեք»,- «Շահդենիզ 2» գազային նախագծի վերաբերյալ խոսելիս ասել է տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին:
Ադրբեջանցի այլ փորձագետների կանխատեսմամբ ևս 2020 թվականին Ադրբեջանը Եվրոպային այս նախագծի շրջանակներում կարող է մատակարարել առավելագույնը տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազ, ինչից ստացվող ամբողջ եկամուտը կկազմի 2 մլրդ դոլար և այս գումարից, երբ դٳրս գան արտադրական և տարանցիկ ծախսերը Ադրբեջանի լավագույն օգուտը այս նախագծից կարող է լինել 600- ից 700 մլրդ դոլար:
Պատկերն այսպիսին է` «Շահդենիզ 2» նախագծքում Ադրբեջանը կատարում է 20 մլրդ դոլարի ներդրում, որի 8-10 մլրդ դոլարը Եվրոպայից ստացված վարկերի միջոցով և ստանալٳ է 600-ից 700 մլն դոլար տարեկան եկամուտ, որի մի մասն էլ ծախսվելու է վարկերի տոկոսները մարելու համար:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանին տրամադրված վարկերը հիմնականում գալիս են Եվրոպայից և Եվրոպան բացի նախագծի իրագործմամբ պայմանավորված հետաքրքրություններով շահույթ է ստանալու նաև տրամադրված վարկերի տոկոսներից:
Ինչ վերաբերում է Եվրոպային նրա նպատակը ոչ այնքան Ադրբեջանից տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազի ստացումն է, որքան Ադրբեջանի ֆինանսական մասնակցությամբ խողովակաշարի անցկացումը, որըհնարավորություն է տալիս տարեկան 32-ից 35 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում, և այդ խողովակաշարը Եվրոպան կարող է օգտագործել հետագայٳմ նաև այլ երկրների հետ. օրինակ ` Իսրայելի, Կիպրոսի, Իրաքի, Իրանի:
Մանրամասները՝ «Արմնեպրես»-ում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը