Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Սխալները, որ այսօր կատարվում են, ճակատագրական են եւ շատ վատ նախադեպ՝ ապագայի համար

 Գործող իշխանությունները վերջին օրերին իրավաբանության այնպիսի «մաստեր կլաս» են ցուցադրում, որ նախկինները երեւի զարմանքից քար են կտրել։ Նախկիններն ի՞նչ իմանային, որ կարող են մի գիշերվա մեջ սահմանադրական փոփոխություն իրականացնել՝ խորհրդարանում, իշխող մեծամասնությամբ։ Մի քանի ժամում օրենքներ «կարել»՝ առանց ընդդիմության, քաղհասարակության, միջազգային կառույցների կարծիքը հաշվի առնելու։ Եվ այդ ամենը ծառայեցնել բացառապես սեփական քաղաքական շահերին։ Նախկիններն էլ էին դա անում, բայց ամիսների տքնաջան աշխատանքով՝ դեմոկրատիայի ֆոն ապահովելով, ընդդիմության ու միջազգային կառույցների կարծիքն էին հարցնում, քարոզարշավ անում։ Ի վերջո, իհարկե, իրենց ուզածն անցկացնում էին, բայց գոնե՝ գրագետ ու պրոֆեսիոնալ ձեւով, օրենքի տառը պահելով։

Օրենքների միջոցով իշխանական կամքը կյանքի կոչելու հարցում անգնահատելի էր արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դերը, որը տարիներ ի վեր զբաղված է եղել օրենքներ գրելով։ Երեկ նա hraparak.am-ի հետ զրույցում ասաց․ «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, դրանք ակնհայտորեն քայլեր են, որոնք խարխլում են իրավական պետության հիմքը, եւ ամեն ինչ ծառայեցվում է զուտ քաղաքական նպատակահարմարությանը։ Սա, բացի նրանից, որ ունենալու է բումերանգի էֆեկտ, նաեւ ստեղծում է շատ վատ նախադեպ ապագայի համար»։

- Պարոն Հարությունյան, Ձեր մտքով երբեւէ կանցնե՞ր, որ հնարավոր է սահմանադրական փոփոխություն իրականացնել մի քանի ժամում՝ առանց ընդդիմության եւ խորհրդարանական լսումների, առանց միջազգային կառույցների կարծիքը հաշվի առնելու։

- Բնականաբար՝ այն, ինչ տեղի է ունենում, չի կարող համարվել տրամաբանական, ոչ էլ՝ բնական։ Ու թեեւ մտքովս չէր անցնում, բայց յուրաքանչյուր քայլը, որ հիմա կատարվում է, հուշում է, որ մենք դեռեւս ականատես ենք լինելու շատ ավելի բացասական զարգացումների։

- Այսօր շատ են հիշում նախկին իշխանություններին, որ դուք էլ օրենքներն ու Սահմանադրությունը «կարում» էիք ձեր հագով, հիմա էլ նույնը նորերն են անում, եւ ձեր «կարած» Սահմանադրությունն է պատճառը, որ այսօր նման իրավիճակ է ստեղծվել։

- Ես բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ Սահմանադրությունը որեւէ մեկի հագով կարված չէ, այն կարված է եղել Հայաստանի Հանրապետության համար։ Պատահական չէ, որ Սահմանադրությունն իր հիմնական մասով առ այս պահը որեւէ փոփոխության ենթարկելու քայլեր փաստացի կատարված չեն։

- Երբ հետահայաց նայում եք, Դուք Ձեր թիմի եւ անձամբ Ձեր սխալը տեսնո՞ւմ եք, որ եթե Սահմանադրության մեջ այսինչ կետն այսպես չգրեինք, այսօր նման իրավիճակ չէր լինի։

- Ուրեմն՝ սխալ չի անում նա, ով որեւէ բան չի անում, եւ, բնականաբար, հետադարձ հայացք նետելով, իհարկե, միշտ կարելի է բացահայտել՝ այ, սա սխալ էր։ Այլ խնդիր է՝ արդյոք այդ սխալները ճակատագրակա՞ն են, թե՞ ոչ։ Ցավոք սրտի, ես համարում եմ, որ այն սխալները, որ այսօր կատարվում են, դրանք ճակատագրական են։

- Իսկ Դուք թույլ չե՞ք տվել ճակատագրական սխալներ, որոնք նաեւ հանգեցրել են այսօրվա ճակատագրական սխալներին։

- Տեսեք, եթե Դուք նկատի ունեք ճակատագրական, ենթադրենք, կուսակցության համար, ապա բնական է։ Ես խոսում եմ ճակատագրական՝ երկրի համար։ Ես կարծում եմ, որ պետության համար ճակատագրական սխալներ թույլ չենք տվել։

- Ձեզ շատ էին քննադատում, որ դուք օրենքները ծառայեցնում էիք բացառապես ձեր քաղաքական շահերին, օրինակ՝ նույն կառավարության նիստերը փակելու որոշումը, վարչապետի ծախսերը չհրապարակելու վերաբերյալ օրենքը, Ընտրական օրենսգրքում՝ ռեյտինգային համակարգը, եւ հիմա այդ օրենքներից օգտվում է նաեւ գործող իշխանությունը։

- Բանն այն է, որ ես չեմ համարում, որ Ձեր թվարկածների մեջ տեղի է ունեցել սխալ։ Սկսենք նույն կառավարության նիստերի փակ լինելուց։ Ես այսօր էլ եմ համարում, որ կառավարության նիստերը պետք է լինեին փակ, եւ գոնե չէինք ունենա այն իրավիճակը, երբ կառավարության նիստի բաց մասում քննարկում են առանձնապես որեւէ էական նշանակություն չունեցող հարցեր, որովհետեւ միացված է ուղիղ եթերը, եւ դա օգտագործվում է զուտ PR-ի նկատառումներով։ Իսկ այն առավել կարեւոր հարցերը, օրինակ՝ նույն գույքահարկի հետ կապված հարցերը, դրանք բոլորը չզեկուցվող հարցերի ցանկում են։ Այսինքն՝ իրականում այն, ինչ տեղի է ունենում այսօր, երբ կառավարության նիստերը բաց են, դա ավելի շատ բեմականացում է, քան բուն քննարկում։ Եվ մեկ անգամ եւս ուզում եմ նշել, որ ավանդական ժողովրդավարական երկրներում կառավարության նիստերը փակ են, ավելին՝ արգելված է նախարարներին ներկայացնել կառավարության նիստերի ընթացքում քննարկման ընթացքը։

- Դուք նաեւ ռեյտինգային համակարգ ներդրեցիք, երկրում սուպերվարչապետական համակարգ ձեւավորեցիք, որոնցից այսօր ոչ միայն չեն հրաժարվել, այլեւ լիուլի օգտվում են գործող իշխանությունները։

- Ասեմ, որ ցանկացած նմանատիպ համակարգ երբ ուրվագծում ես, այն ենթադրում է ոչ թե զուտ տառը կարդալը, այլ ենթադրում է նաեւ բովանդակային, քաղաքական հարաբերությունների զարգացում։ Արդյոք այսօրվա խորհրդարանում մենք ունե՞նք քաղաքական հարաբերությունների զարգացմանն ուղղված խորհրդարան։ Կարծում եմ՝ ոչ։ Բայց դա ամենեւին չի նշանակում, որ համակարգը, որն ուրվագծված է Սահմանադրության մեջ, չունի ապագա կամ ունի լուրջ թերություններ։ Ես խորապես համոզված եմ, որ իրապես խորհրդարանական հանրապետությունում, այո, խորհրդարանը պետք է ուժեղանա, եւ այդ ուղղությամբ պետք է քայլեր արվեին։ Այն, ինչ արվում է այսօր, դրանք հակառակ ուղղությամբ քայլեր են։ Բայց մոդելը՝ որպես այդպիսին, ես համարում եմ կենսունակ մոդել, որը հնարավորություն է տալիս երկրին, որը գտնվում է ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում, դիմակայել մարտահրավերներին։

- Այս օրերին Ձեր թիմակիցները հանրապետության նախագահից ակնկալում էին հստակ եւ ուժեղ գործողություններ, որոնք նա չի անում, մինչդեռ նախագահն էլ բազմիցս հայտարարել է, որ իր լիազորությունները սահմանափակ են։ Պետք չէ՞ր, արդյոք, Սահմանադրությամբ նախագահի ավելի ուժեղ ինստիտուտ ամրագրել, ավելի լայն լիազորություններ ընձեռել։

- Այն մոդելը, որը դրված է Սահմանադրության մեջ, հետեւյալն է, որ նախագահը չունի ուղղակի լեգիտիմացիա, այսինքն՝ չի ընտրվում ժողովրդի կողմից, այլ ընտրվում է խորհրդարանի կողմից։ Եվ այստեղ էական տարբերություն կա նախագահների լիազորությունների միջեւ։ Եվ այդ տեսանկյունից, կարծում եմ, արժե մեկ անգամ եւս ընթերցել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը Սահմանադրության նախագծի վերաբերյալ, որ շատ բարձր է գնահատում լիազորությունների ճիշտ բալանսավորումը։

- Ի վերջո, Սահմանադրության մեջ կա՞ որեւէ դրույթ, որ արժեր փոխել, որպեսզի այսօր նման խնդիրներ չառաջանային, թե՞ Հրայր Թովմասյանի ու մյուսների գրած Սահմանադրության մեջ ամեն ինչ ճիշտ է։

- Իհարկե, կան դրույթներ, ավելին՝ այդ դրույթների մասին ես ժամանակին էլ եմ բարձրաձայնել, ուղղակի որոշ հարցերի հետ կապված՝ ես այդքան էլ համաձայն չեմ եղել, բայց եղել եմ փոքրամասնություն, եւ այդ փոփոխությունները չեն ընդունվել։ Այո, եղել են հարցեր, որոնց վերաբերյալ ես հայտնել եմ իմ հակառակ դիրքորոշումը, համարել եմ, որ դրանք սխալ են, մի մասը կարողացել եմ համոզել հանձնաժողովի մյուս անդամներին, մի մասը չեմ կարողացել։

- Եվ այդ խնդիրնե՞րն են պատճառը, որ այսօր մենք ունենք սահմանադրական առումով նման ճգնաժամային ու խառնաշփոթ իրավիճակ։

- Ոչ, մենք չունենք Սահմանադրության առումով ճգնաժամային իրավիճակ, մենք ունենք իշխանություն, որը պատրաստ է ոտնահարել Սահմանադրությունը։