Սահմանադրական հանրաքվեի համար նախատեսված 70 մլն դրամի 90 %-ը ծախսվել է. Վահագն Հովակիմյան
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այո» քարոզարշավի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը։
Վահագն Հովակիմյանը ասաց, որ 70 մլն դրամի 90 տոկոսը ծախսվել է, քանի որ քարոզարշավի սկզբում աշխատանքները վերսկսելու համար պայմանագիր է կնքվել որոշ ծառայությունների մատուցման համար:
«Քարոզչության իրականացման համար 800 հազար տպաքանակ անձնագիր է տպագրվել, որից 450 հազարը բաժանվել է ռադիոընկերություններին: Հեռուստաընկերություններին ևս պետք է վճարեն հեռարձակված քարոզարշավի հոլովակների գումարը, քանի որ պայմանագիրը նախապես կնքվել է և ընկերություններն իրենց ծառայություններն իրականացրել են, սակայն համաճարակով պայմանավորված քարոզարշավն ամբողջությամբ չի իրականացվել» ֊ասաց նա։
Ի դեպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք- երեկոյի ժամանակ հավաքվել էր 205 միլիոն դրամ: Սակայն համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ քարոզարշավի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցեր 100 մլն դրամը։
Ավելի ուշ,մարտի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից «Հետքին» հայտնել էին, որ «ԱՅՈ» քարոզչության կողմի հիմնադրամին կատարվել է 70 մլն դրամի նվիրատվություն։
Ստացվում է,որ հավաքվել էր 205 մլն դրամ, սակայն օրենքով սահմանված կարգով քարոզչության համար նվիրատվությունը չպիտի գերազանցեր 100մլն դրամը, այսինքն 105 մլն դրամ ավելի գումար էր հավաքվել։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունել էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։
Նշենք, որ հանրաքվեն նշանակված էր ապրիլի 5-ին, սակայն արտակարգ դրության պատճառով չիրականացվեց։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը