Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը վարչապետին
Րաֆֆի Հովհաննիսյանը վճռական է տրամադրված 2018 թվականին Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնից հեռու պահելու հարցում։
«Ինքը պետք է չլինի Հայաստանի նոր վարչապետը կամ գենսեկը հանուն ՀՀ-ի։ Եվ եթե ինքը փորձեց, ես և Ժառանգությունը կլինենք մարդկանց կողքին, որ կանխենք սերժապետությունը»։
Ժառանգության առաջնորդը նշում է քաղաքական այն ուժերի ու դաշնակիցների շրջանակը, որոնց հետ կհասնի այդ նպատակին։
«Եթե գեներալ Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցությունը, ՀՀԿ-ի որոշ անդամներ, և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ ուզենան նոր վիճակ ստեղծել մինչև ապրիլ, որ մեր երկիրը լինի Հանրապետություն, ոչ թե Սերժապետություն, մենք պատրաստ ենք»։
Արդյո՞ք նրա համար ընդունելի է Կարեն Կարապետյանը որպես վարչապետ. «Քանի դեռ ինքը Սերժ Սարգսյանի դրածոն է, ոչ»։
Իսկ իր ու հանրության աչքին ընդունելի դառնալու համար, Կարեն Կարապետյանը պետք է մի քանի բան անի։ Նախ, պետք է խոստովանի՝ արդյո՞ք ինքը բիզնես շահեր ունի Հայաստանում, օրինակ՝ Գազպրոմի կամ Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցի տեսքով։
«Դրան վրադիր, եթե ժամը զարգանա, և ասի, որ ես պայքարելու եմ կուսակցապետության դեմ, և ես ընդունում եմ, որ ես վարչապետ եմ կուսակցության մեջ, որն անցել է կեղծիքներով, կարծում եմ Կարեն Կարապետյանը գեղեցիկ, թարմ շունչ ներկայացնող, աշխարհին ընկալելի հայ ժողովրդի ներկայացուցիչ կլինի»։
Րաֆֆի Հովհաննիսյանը պնդեց՝ 2013-ին նախագահական ընտրությունից հետո, ինչ-որ մարդիկ այցելել են իր տուն ու գումար առաջարկել քվեարկության արդյունքը լեգիտիմ ճանաչելու համար։ Ի պատասխան, ինքը երկրորդ փուլ է պահանջել. «Այդտեղ արդեն պատասխան եղավ, որ ԿԸՀ-ն արդեն ամեն ինչ կնքել է, ոնց կարող ենք երկրորդ փուլ անցկացնել»։
«Ժառանգությունը» չի անհետացել, և ոչ էլ կազմաքանդվել է, պարզապես քաղաքական ուժը էտման փուլ է ապրում։ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանի հեռանալը կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը թեթև չի տանում։ «Ափսոսում եմ որ գնացին, բայց անհրաժեշտ էր, որ գնային։ Իրենց էր անհրաժեշտ և մեզ, որովհետև Ժառանգությունը և իրենք նույն պայքարի մեջ են»։
Նա լավ կարծիքի է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մասին, անգամ ոստիկանապետ կարող էր լինել, բայց էլի խանգարում է Սերժ Սարգսյանը։ «Իր նման նվիրյալ ոստիկանին փչացնում է Սերժ Սարգսյանը։ Քանի օր ու շաբաթ Սասնա ծռերի տղաներն ու Վալերի Օսիպյանը միասին հաց էին ուտում, միասին քննարկում էին։ Ինձ տանջում ու հույս է տալիս այդ խոսակցությունը, որի մասին ես ոչինչ չգիտեմ»։
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանրությանը ներկայացրեց կուսակցության նոր խոսնակին՝ Գևորգ Ղահրամանյանին, և միջազգային հարցերով քարտուղար Անդրանիկ Գրիգորյանին։ Ի դեպ, այս օրը հոբելյանական է ոչ միայն Սերժ Սարգսյանի համար, լրացավ նրա 63-ամյակը։ Ուղիղ 32 տարի առաջ այս օրն են ամուսնացել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմենուհի Հովհաննիսյանը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ