Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասին Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցությունները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին ԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետ Ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ) Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր Լայեն OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT Ալիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին 20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖ Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան Ընդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճից

Օվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասինԲրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթովՈչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետԱմուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ)Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր ԼայենOpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FTԱլիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖԵս քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն ՍիմոնյանԸնդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճիցՌեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համարՌուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. ՍիմոնյանՄեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆՃապոնիայի վարչապետն այցելել է ՀնդկաստանԱրմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգըԱլեն Սիմոնյանի ճեպազրույցը2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է, բայց մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել. ՓաշինյանՊետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. ՓաշինյանԱզգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգերԿալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերինԿառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ումՎարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծըԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովինՈստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանաԿիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվելԻնքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվենՔննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնությունԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառԼիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքըԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. ՔարլոնԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակWildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարներըGTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանում անցկացվել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղումՍենեգալը հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանըՎենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիքՀամատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումըԱռաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետՄերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթDeutsche Bahn ընկերության հեռահար գնացքների ճշտապահությունը հասել է տարվա հակառեկորդինԼեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ստախոս, բանսարկու, օրենքներից անտեղյակ վարչապետ է․ Գեւորգ Պետրոսյան

Արմեն Սարգսյանը նախ պետք է կարդա երկրի օրենքները, նա իրեն ազատել է այդ գործից, նա տեղյակ չի իր լիազորություններից, եւ Սահմանադրության մեջ գրվածը, որ նախագահը հետեւում է Մայր օրենքի կատարմանը, նրա համար որեւէ նշանակություն չունի, Արմեն Սարգսյանի հետ որեւէ հույս կապել հնարավոր չի։ Այս մասին «5-րդ ալիքի»՝ Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» ծրագրին հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Նա Նիկոլ Փաշինյանի «դիսպետչերն» է, կնիք է դնում այն ամենի վրա՝ ինչ ուղարկեն իրեն։ Ես ամաչում եմ իր փոխարեն։ Չեմ կարող ասել՝ միտումնավոր է անում, թե չհասկանալով, բայց նա իր տեղում չէ, մենք ունենք պաղպաղակ ուտող, պաղպաղակ բաժանող, բայց նախագահ չունենք։ Մարդկանց էին խմբերով տանում բաժին՝ չէր ասում՝ այս ի՞նչ եք անում։ Նա վատ մարդ չի, բայց զրոյացել է զրոյական վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմաց», ասել է Գեւորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ստախոս, բանսարկու, օրենքներից անտեղյակ վարչապետ է․

«Տառացիորեն ամաչում եմ, որ իմ երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Ասում է՝ հեսա քաղաքական դաշտից կվռդենք։ Սա վարչապետի արտահայտությո՞ւն է։ Մի քանի ամիս առաջ ասում էր՝ մենք 3 միլիոն վարչապետ ենք․ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս կարող է մի վարչապետը մյուսին վռնդել։ Վարչապետ կոչեցյալ Նիկոլ Փաշինյանն օրենք է բերել, թե ատելության խոսքը Հայաստանում պետք է դատապարտվի․ դու ինքդ Հայաստանում ատելության խոսքի նախակարապետն ես, թագավորը, քավորը, ամեն ինչը», ասել է Գեւորգ Պետրոսյանը։

«Հիմա՞ հասկացաք» հարցին ի պատասխան, ԲՀԿ-ական պատգամավորը նշել է․ «ոչ թե հիմա հասկացանք, այլ մենք ունեինք հուշագիր եւ ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական իրավունք չունեինք կասկածանքի դիրքերից մոտենալ։ Որովհետեւ, եթե մարդու հետ ստորագրում ես փաստաթուղթ, ուրեմն հավատում ես նրան։ Բայց նա ջարդեց այդ հավատը։ Ինքս նրան ճանաչել եմ 2017-ի մայիսից, երբ հայտնվել էինք նույն խորհրդարանում։ Մինչեւ այդ գիտեի որպես իր թերթում բանսարկություններ անող, սրա-նրա հետեւից գրողի»։

Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ Գագիկ Ծառուկյանը վատ բան չի ասել, ինչից այդքան բորբոքվել են, նա ասել է, որ վիճակը վատ է, եկեք համախմբվենք դուրս բերենք երկիրն այս վիճակից։

«Այո, պահանջել է նաեւ Փաշինյանի հրաժարականը։ Նա ինքն էլ գիտի, որ շուտով գնալու է։ Ես որպես քաղաքացի եւ ԵՊՀ դոցենտ, ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է արել ԿԳՄՍ նախարարը վերջին ամիսներին, ի՞նչ է արել տնտեսությամբ զբաղվող նախարարը՝ մեռած տնտեսության համար։ Առավոտից ոստիկանական մեքենաների բարձրախոսից եմ արթնանում, ժամը 6-ից ընկնւմ են մարդկանց հետեւից․ սա է՞ բյուջեն լցնելու ձեր ձեւը, ա՛յ անամոթներ, այ անամոթ»։

Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արտաքին աշխարհում հեղինակություն չի վայելում․

«Նա ասում էր, ներդրողները դռան հետեւում կանգնած են, հիմա որ ԱԺ կազմը փոխվի, բոլորը ներս կմտնեն։ Բա ո՞ւր են։ Ես ոստիկաններին շատ եմ հարգում, ու երբ տեսնում եմ, որ բերում, մեծ խմբերով շարում են դատարանների առաջ, տեսնում եմ նրանց հայացքից, որ չեն ուզում անել իրենց հանձնարարվածը։ Դա ի՞նչ աճպարարություն է, ԱԱԾ-ն հայտարարում է՝ վկաներ է որոնում։ Ամոթ է։ Ալեն․․․ Փաշինյան էի ուզում ասել, բայց սազում է նրան, Ալեն Փաշինյանն ասում է՝ Ծառուկյանի խափանման միջոցը փոխել են, որովհետեւ կորոնավիրուսով պայմանավորված․․․ Բա ո՞ւր են ձեր վկաները։ Ալեն Սիմոնյանն իրավաբանության հետ այնքան կապ ունի, ինչքան ես լազերային էպիլացիայի հետ։ Նա ընդհանրապես կապ չունի իր կարգավիճակի հետ, երեւի ասում է՝ գիժ ե՞ն սրանք, էս ինչ կարգավիճակ են տվել ինձ»։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի պետական կառավարումը սկսվել է մարդկանց ձերբակալելուց եւ առայժմ այդպես էլ շարունակվում է․

«Նիկոլ Փաշինյանը լավ ընդդիմադիր գործիչ էր, բայց պետական կառավարման հետ գործ չունի։ Ես մեղքի ահավոր զգացողություն ունեմ, որ այս կոտրած ձեռքով կողմ եմ քվեարկել նրան»։