Քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պետք է քաղաքական կշիռ ունենալ. «Իմ քայլի» անդամը՝ Խաժակյանի մասին
Չէի կարող մի քանի դիտարկում չանել մեր քաղաքական հալածյալ գործընկերոջ ելույթի հետ կապված: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի ավագանու նիստում անդրադառնալով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին,, ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը:
Նա, մասնավորապես, ասաց. «Դա ինձ հիշեցրեց ոչ վաղ անցյալը, երբ մեր քաղաքական դաշտը լեցուն էր ամբիցիոզ, բայց իրենցից ոչինչ չներկայացնող երիտասարդներով, որոնք ներկայացնում էին մի կուսակցություն, որոնք հանրային պաշտոնը եւ հանրային ծառայությունը տեսնում էին միայն որպես արտոնություն:
Երիտասարդների մի խումբ կար, որ սկզբում ուսանողական խորհուրդ, հետո քաղաքականություն, հետո քաղաքականությունը ծառայեցնել անձնական նեղ նպատակներին: Ես շատ ցավում եմ, որ մեր ավագանու կազմում կան գործընկերներ, որոնք հանրային պաշտոնը դիտարկում են, ոչ թե որպես պատասխանատվություն, այլ արտոնություն: Ո՞նց կլինի իրավապահները համարձակվել են հարցաքննության կանչել մեր ընդդիմադիր գործընկերոջը, կամ ո՞նց կլինի, որ արտակարգ դրությունը խախտելու համար մեր որոշ գործընկերներ հրավիրվել են բաժին: Իսկ ո՞վ ասաց, որ մենք օրենքից վեր ենք, ով ասաց, որ մեզնից յուրաքանչյուրին, եթե դրա կարիքը լինի, չեն հրավիրելու եւ չեն հարցաքննելու: Ով ասաց, որ մենք վերին արտի ցորենն ենք եւ ավանագու անդամ լինելը մեզ տալիս է անձեռնմխելիություն կամ իրավունքներ, որոնք չունեն մյուս քաղաքացիները:
Ցավում եմ, որ մեր գործընկերը այդ ժամանակ օգտագործեց որպես գովազդային ընդմիջում իրեն գովազդելու համար: 19 տարեկանում սա եմ արել, 20-ում սա եմ արել: Կներեք, ինձ բացարձակ չի հետաքրքրում ձեր կարճ կենսագրությունը: Տեսեք, եկավ, իր գովազդը արեց, թողեց գնաց:
Ի վերջո քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պետք է քաղաքական կշիռ ունենալ, իսկ այդ գործիչը իրենից ոչինչ չի ներկայացնում»:
Երիցյանի ելույթից հետո «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը տեղից ասաց, որ ելույթը օրակարգի հետ կապ չուներ: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ պատասխանեց, որ դեռ նախորդ նիստի ժամանակ ինքը հայտարարել է, որ թույլ է տալու ով ինչ ուզում է խոսի, եթե դա վիրավորանք չի պարունակում եւ տեղավորվում է ելույթի ժամանակի մեջ: «Ես Դավիթ Խաժակյանին էլ չընդհատեցի»,-ասաց նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը