Ես Էդմոն Մարուքյանի խորհրդատուն չեմ, որ իրենց խորհուրդ տամ, թե ոնց են դիմում, ինչ են դիմում. Հրայր Թովմասյան
Ես ոչ Էդմոն Մարուքյանի խորհրդատուն եմ, ոչ էլ ԱԺ կանոնակարգ օրենքի փորձագետ եմ, որ իրենց խորհուրդ տամ, թե ոնց են դիմում, ինչ են դիմում, կամ կարդալուց ոնց ընկալել: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ պատգամավորներին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել ՍԴ:
«Թե ովքեր կարող են դիմել ՍԴ, հստակ սահմանված է Սահմանադրության 189-րդ հոդվածում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՍԴ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ն ասաց. «Ես առիթ կունենամ իմ կյանքի մի փուլում անդրադառնալ եւ գնահատականներ տալ եւ իրավական եւ քաղաքական այդ փաստաթղթին»:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս