Այդ փոփոխությունն ինձ վերաբերվել չի կարող. Ալվինա Գյուլումյանը՝ սահմանադրական փոփոխության մասին
Այդ փոփոխությունն ինձ վերաբերվել չի կարող, որովհետեւ ես պաշտոնավարում եմ 2014-ի օգոստոսից, իսկ պարտկանությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում նախօրեին սահմանադրական փոփոխությունների որոշմանը, ըստ որի 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվում են:
Դիտարկմանը, որ ըստ երեւույթին հաշվարկվում է նաեւ նախկինում իր ՍԴ անդամ եղած ժամականահատվածը, Գյուլումյանը պատասխանեց. «Դա թողնում եմ ձեր տրամաբանությանը: Ես գտնում եմ, որ այո, պետք է պաշտոնավարեմ»:
Նա հավելեց, որ չի կարծում, որ բանը կհասնի դատական կարգով վիճարկելուն. «Դա իշխանության ընդունած օրենքն եւ այդ օրենքի համապատասխան այդ նորմն ինձ վրա չի տարածվում»:
Գյուլումյանը չցանկացավ գնահատական տալ ներկայացված որոշման վերաբերյալ. «Նախ վաղ է դրա համար, երկրորդն էլ չեմ բացառում, որ որեւէ մեկը կդիմի ՍԴ եւ ես չեմ ուզում ինձ կաշկանդել հետագայում այդ գործի քննությանը մասնակցելուց»:
Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաներում կան այնպիսի կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետեւել, բայց դրանք խորհրդատվական եզրակացություն են եւ ամեն կոնկրետ դեպքում պետք է գնահատվեն, ինչպես նաեւ հնարավոր գործի քննության դեպքում կարող է գնահատվել նաեւ ՍԴ-ի կողմից, դրա համար այս առումով նույնպես ձեռնպահ կմնամ գնահատական տալուց, նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշմանը:
Նա ընդգծեց, որ ՍԴ այն դատավորները, որոնց լիզորություններն այս փոփոխություններով դադարեցվում են, կարող են վարչական կարգով բողոքարկել, ապա սպառելով ներպետական ատյանները, կարող են դիմել Եվրոպական դատարան: Ես անձամբ դա կանեմ, որովհետեւ իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչեւ վերջ հասցնելու եւ հաղթանակելու:
«Հրանտ Նազարյանը եւ Ֆելքիս Թոխյանը նույնպես կարծում եմ, որ չեն լռի, բայց դա իրենց որոշելիք հարցն է: Դա իմ կարծիքն է»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը