Այս ուժը միապետության և միակուսակցության է ձգտում
Ես համոզված եմ՝ իրավական պետություն կայացնելու ճանապարհից շեղվում ենք օրեցօր ավելի շատ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա, այն ուժերը, որոնք տեսնում են իրենց նպատակը և գործունեությունը իշխանությունը փոփոխելու մեջ, պետք է բացատրեն ազգին, թե որն է մեր ճանապարհը:
«Այսօր ավելի ենք շեղված իրավական պետություն դառնալու ճանապարհից: Սա արհավիրք է, որ տեղի է ունենում սահմանադրության, սահմանադրականության, ՀՀ օրենսդրության հետ՝ ոտքի տակ գցելով, միջազգային իրավունքի սկզբունքներն արհամարհելով:»
Այն դիտարկմանը, թե արդյո՞ք այդ փոփոխությունները վտանգի տակ չեն դնում Սահմանադրական դատարանի անկախությունը, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ոչ թե չի դրվում, այլ ոչնչացնում է: Այսինքն ինքը մեթոդը օրենսդրականի միջոցով մտնել և փոփոխել սահմանադրական դատարանի կազմը հակադրվում է գործող սահմանադրությանը:»
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը իշխող ուժը նախաձեռնել ու իրականացնում է առանաց հանրային քննարկման, անգամ ընդդիմադիր պատգամավորները նախագծի մասին իմացել են մամուլից։ «Փաստինֆո»-ի այս դիտարկմանը անդրադառանալով Լարիսա Ալավերդյանը նշեց,
«Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ իշխանության այդ նոր խումբը պատրաստ է քննարկումների քաղ հասարակության հետ: Ես չեմ լսել այդպիսի բան: Ես գիտեմ, որ այդ խումբը ղեկավարվում է հեղափոխական տեսլականներով, որտեղ շատ կարևոր է հետևյալը, ճիշտը միայն հեղափոխականներն են, մնացածները սխալ են: Մնացածները թշնամի են: Դուք երևի մոռացել եք, որ այս հեղափոխությունը անհամատեղելի է ժողովրդական կարևորագույն սկզբունքներից մեկի բազմակարծության հետ: Բազմիցս բացատրվել է հանրությանը, որ եթե համաձայն չեն հեղափոխականների հետ ու նրանք ժողովրդի և պետության թշնամի են:
«Ես նայեցի թե ինչ հրճվանքով ասեմ, թե ուրախությամբ ԱԺ խոսնակը հրապարակեց նախագծի ընդունման փաստը: Այս ուժը միապետության և միակուսակցության է ձգտում:»


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը