ԱԺ պատգամավորն իր գործունեության ընթացքում արտահայտած կարծիքի և քվեարկությունների համար որևէ պատասխանատվության չի ենթարկվում. Մակունց (տեսանյութ)
Երբ մենք փորձում ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրների թնջուկը բացել և հաղթահարել, ընդդիմությունն այն որակում է որպես հակապետական քայլ։ Աժ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Երբ դա փորձում էինք անել հանրաքվեի միջոցով, ասում էին, որ լավագույն տարբերակը ԱԺ-ում որոշումներ կայացնելն է։ Շատ ուրախ կլինեի, եթե ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք նման կարծիք են արտահայտել, այսօր ներկա լինեին և իրենց դիրքորոշումը հայտնեին»,-ասաց Լիլիթ Մակունցը։
Դիտարկմանը, որ իրավապաշտպանները նշում են՝ նախագիծը հակասահմանադրական է և հետագայում եթե իրավական պատասխանատվություն ենթադրվի, ապա պատգամավորներն են այդ պատասխանատվությունը կրելու, Լիլիթ Մակունցն ասաց. «Նույնիսկ ոչ իրավաբանները գիտեն, որ ԱԺ պատգամավորն իր գործունեության ընթացքում արտահայտած կարծիքի և քվեարկությունների համար որևէ պատասխանատվության չի ենթարկվում։ Ինչ վերաբերում է նախագիծը հակասահմանադրական որակելուն, մեզ համար չափազանց կարևոր է, որ այն բոլոր գործողությունները, որոնք ձեռնարկվում են, համապատասխանեն ՀՀ գործող Սահմանադրությանը և օրենքներին։
Չգիտես ինչու, ցանկացած գործողություն, որը միտված է լինում դատական համակարգում փոփոխություններ կատարելուն, բարեփոխումներ իրականացնելուն, սկսվում է որակվել որպես հակաիրավական»,-նշեց Լիլիթ Մակունցը։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը