Խորհրդարանը մեկուկես ժամում առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 88 պատգամավոր:
Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ. իշխող ուժը ներկայացրեց նախագիծը, ինքը քննարկեց, ինքն էլ քվեարկեց։ Մոտ մեկուկես ժամվա ընթացքում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում:
Նախագծի երկրորդ ընթերցումը նախատեսված է այսօր՝ երեք ժամից։
Նշենք, որ աղմկահարույց նախագիծը իշխանություններն ուղարկել էին Վենետիկի հանձնաժողով, որն այսօր հրապարակել է իր կարծիքը։ Եզրակացության 82–րդ կետով հանձնաժողովն ափսոսանք էր հայտնել, որ Ազգային ժողովը նախագիծն օրակարգ է մտցրել այն օրը, երբ պիտի հրապարակվեր հանձնաժողովի կարծիքը, նաև նշել էր, որ ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին։ Մյուս վիճահարույց հարցը նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելն է, որը ԱԺ–ն չի արել, որը, սակայն, ըստ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդների, պետք է արվեր։
Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում առավոտից բուռն քննարկումներ են, եւ այս իրավիճակի պատասխանատու համարվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որին մեղադրում են ավելորդ շտապողականության մեջ: Վերջինս պատգամավորներին վստահեցրել է, թե որեւէ խնդիր չի լինի, եւ եզրակացությունը դրական կլինի, սակայն, փաստորեն, ամեն դեպքում բացասական դրույթներ կան։
Փոփոխությունների համաձայն, ՍԴ այն դատավորները, ովքեր պաշտոնավարել են 12 և ավել տարի, կհեռացվեն ՍԴ-ից, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, սակայն չի լինի ՍԴ նախագահ:
Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում: Ըստ այդմ, նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին: Բացի այդ, սահմանվում է, որ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը