Վենետիկի հանձնաժողովի համար անհասկանալի են եղել այդ հոդվածում առկա ձեւակերպումները. Վարդեւանյան
Ես եւ իմ գործընկերները շատ ենք խոսել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մի քանի ծայրահեղ անհասկանալի դրույթների մասին: Վենետիկ հանձնաժողովը ծանոթանալով 300.1 հոդվածի այդ դրույթներին՝ «փաստացի վերացնել», «իրավական համակարգում դադարեցնել», արձանագրել է, որ դրանք այն աստիճանի անորոշ են, որ նույնիսկ միգուցե թարգմանության խնդիր կա, որ այդ հարցերն այդպես են ձեւակերպված եւ առհասարակ դրանց չի անդրադարձել: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:
«Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրել է ընդհուպ մինչեւ Կորեայում առկա փորձը եւ եկել է եզրահանգման, որ առհասարակ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները պարտադիր իրենց մեջ ունենում են բռնության կամ բռնության սպառնալիքի տարր: 300.1 հոդվածում մենք չունենք այդպիսի ձեւակերպումներ, ունենք «փաստացի վերացում», որը ոչ միայն մեզ համար է անհասականալի, այլեւ Վենետիկի հանձնաժողովի 4 փորձագետների կարծիքով, թվացյալ թարգմանության խնդիր է:
Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ «սահմանադրական կարգի տապալումը» այնպիսի ձեւակերպմամբ, որը կա ՀՀ-ում, բառացի եմ նշում՝ «նմանը չկա միջազգային փորձում»:
Վենետիկի հանձնաժողովը իր եզրափակիչ հատվածում արձանագրել է եւս մի շատ կարեւոր բան, որ երբ նման տեսակի լայն մեկնաբանման հոդվածներ են լինում, դրանք պարունակում են անորոշության ռիսկեր, իսկ նման ռիսկեր պարունակելիս դրանց պետք է մեկնաբանվեն նեղ ձեւով՝ հօգուտ անձի իրավունքների:
Իմ կարծիքը հետեւյալն է. 300.1-ի ձեւակերպումն այնպիսին է, որ այն հնարավորություն չի տալիս նեղ մեկնաբանելու: Իսկ այդպիսի մեկնաբանություն չտալով խախտվում է Վենետիկի հանձնաժողովի պահանջը»,-ասաց պաշտպանը:
Նա ընդգծեց, որ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները միջազգային փորձում բռնության կամ բռնության սպառնալիքի ձեւով են. «Հայաստանն օգտագործել է «փաստացի վերացնել» ձեւակերպումը, որի մեջ կարելի է տեսնել ամեն ինչ: Հենց դրանով խախտել է որոշակիությունը: Առհասարակ սահմանադրական կարգն անորոշ հասկացություն է, բայց անորոշությունը զսպվում է արարքի էլեմենտով, այն է՝ բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, որը այն դարձնում է որոշակի»,-ասաց Վարդեւանյանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը