Ես աշխատել եմ «Կենտրոն», այլ ոչ թե ԲՀԿ-ի հեռուստատեսությունում․ Լուսինե Բադալյան
Ես աշխատել եմ «Կենտրոն», այլ ոչ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հեռուստատեսությունում, աշխատել ու վճարվել եմ ինչպես մյուս բոլոր հեռուստաընկերություններում, որտեղ աշխատել եմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը՝ ի պատասխան այն քննադատությունների, որ ժամանակին աշխատել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» ՀԸ-ում, սակայն հիմա կողմ է քվեարկել նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։
«Աշխատել եմ, վարձատրվել եմ ոչ բարձր։ Ինչ կապ ունի դա այսօրվա իրավական գործընթացների հետ։ Ես իրականացնում եմ իմ մասնագիտական գործունեությունը։ 150-250 հազար դրամ աշատավարձով աշխատել եմ ՀԸ-ներում, եղել եմ հաղորդավար, վարել եմ առավոտյան եթերներ։ Աշխատել եմ նաեւ «Պրոմեթեւս» ՀԸ-ում, դրանով քաղաքական առնչություն եմ ունենո՞ւմ դրա սեփականատիրոջ հետ։ 20 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում 5 տարին աշխատել եմ «Կենտրոնում», եւ ի՞նչ», ասել է Լուսինե Բադալյանը։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը