Պարոն Ծառուկյանն ասել է, անգամ եթե ինձ կալանավորեն, դուք շարունակելու եք մեր սկսած պայքարը. Իվետա Տոնոյան
Որեւէ դեպքում, որեւէ իշխանություն չի կարող որոշել, թե ով լինի ընդդիմություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիրներն ինչ էլ քննարկեն եւ ինչպես էլ համախմբվեն, արդյունքում Սերժ Սարգսյան է ծնվելու, եւ այն դիտարկմանը, որ ընդդիմադիրների համար դաշտը պետք է ազատվի։
«Ծանոթ չեմ այդ հայտարարությանը, իսկ որ հայտարարություններին ծանոթ չեմ, չեմ արձագանքում»։
Տոնոյանը, սակայն, անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ընդդիմության ուղղված հայտարարությանը։
«Նախօրեին ինձ համար շատ տարօրինակ էր նաեւ վարչապետի հայտարարությունը կուսակցությունների հետ կապված, որով հորդորուոմ էր իշխանության ներկայացուցիչներին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որ այս կամ այն կուսակցությունը այս կամ այն քրեական գործի շրջանակներում, ինչ որ առնչություններ ունի, որպեսզի նրանց գործունեությունը դադարեցվի։ Ճիշտն ասած ես չէի պատկերացնում, որ մենք այլեւս բռնապետության կամ ֆաշիզմի ժամանակաշրջանում ենք ապրում, որ հնարավոր է նման գործընթացներով հանդես գալ կուսակցությունների նկատմամբ կամ կուսակցությունները փակելու հրապարակային կոչով հանդես գալ խորհրդարանական ամբիոնից, երկրի թիվ 1 ամբիոնից. կարծում էի, որ անցել են այդ ժամանակները»,– ասաց Տոնոյանը։
Լրագրողները Տոնոյանից հետաքրքրվեցին նաեւ, թե ո՞ւմ է փոխանցվելու Գագիկ Ծառուկյանի մանդատը. «Պարոն Ծառուկյանի մադատը, որեւէ մեկին չի փոխանցվելու, որովհետեւ պարոն Ծառուկյանը շարունակում է լինել ՀՀ ԱԺ պատգամավոր եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար»։
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հնարավոր կալանավորումը ձեր ծրագրերը չի՞ փոխի, պատգամավորը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանն ասել է, անգամ եթե ինձ կալանավորեն, անգամ եթե ես չլինեմ ձեր կողքին, միեւնույն է՝ դուք շարունակելու եք մեր սկսած պայքարը։ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը վստահաբար որեւէ բան մեր երկրում չի փոխելու։ Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ այս ամենը կոնկրետ երկրի բազմաթիվ ոլորտներում իշխանությունների ձախողումներից եւ տապալումից հանրության ուշադրությունը շեղելու նպատակ էր հետապնդում, սակայն այս ամենն էլ է ժամանակավոր»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը