«Որ երկրներն են ամենամեծ սպառնալիքը հանդիսանում Թուրքիայի համար». Հայաստանն այդ երկրին սպառնացող վտանգներից մեկն է
Թուրքիայի «Kadir Has» համալսարանի աշխատանքային խումբը երկրի 26 նահանգի 1000 չափահաս քաղաքացիների շրջանում «Թուրքիայի արտաքին քաղաքականության ժողովրդական ընկալումների ուսումնասիրություն» վերնագրով սոցհարցում է անցկացրել, որի ընթացքում հարցվածները Թուրքիային սպառնացող վտանգների թվում ներառել են նաև Հայաստանը: Այս մասին գրում է yeniçağ gazetesi պարբերականը:
Ըստ հարցման արդյունքների` բնակչության 86%-ն արտաքին քաղաքական լուրերին հետևում է հեռուստատեսությամբ, 50%-ը` սոցիալական ցանցերի միջոցով, իսկ 43%-ը` համացանցային լրատվական պորտալների միջոցով:
Հարցին, թե որոնք կլինեն առաջիկա 10 տարիներին Թուրքիայի 3 գլխավոր արտաքին քաղաքական խնդիրները` հարցվածների 46,6%-ը նշել է արտաքին ահաբեկչության վտանգը, 46%-ը` Սիրիայի հակամարտությունը, 40%-ը` համաշխարհային տնտեսական ճգնաժամը, իսկ 30%-ը` մերձարևելյան հակամարտությունները:
Թուրքիայի նկատմամբ սպառնալիք հանդիսացող երկրների մասով բնակչության մեծամասնությունը՝ 70%-ը կարծում է, որ Թուրքիայի համար ամենամեծ վտանգը ներկայացնում է ԱՄՆ-ն, այնուհետև Իսրայելը` 67%, և Սիրիան` 65%: Այս ցուցակում նշված երկրներին հաջորդում են համապատասխանաբար Իրանը, Հունաստանը և Հայաստանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո