Ուր են տանում Ծառուկյանի տան թունելները
Երեկ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության գաղտնի չաթերում բուռն քննարկումներ են եղել` օրինակ դժգոհություններ են եղել Սասուն Միքայելյանի ու Թագուհի Թովմասյանի հասցեին, Ծառուկյանին հանձնելու նիստին նրանց ոչ այնքան հարգելի բացակայությունից։
Չաթում նաեւ վախեցողներ են եղել, որ դատարանը կալանքի միջնորդությունը չի բավարարի, այնքան անհանգիստ են եղել, որ Արարատ Միրզոյանը հանգստացրել է, թե՝ ամեն ինչ լավ կլինի: Բայց ամենահետաքրքիր քննարկումը եղել է ԱԱԾ-ից Ծառուկյանին բաց թողնելու վերաբերյալ։ Պարզվում է, ՔՊ անդամները լուրջ անհանգստացած են եղել, որ եթե Ծառուկյանին չկալանավորեն եւ նա տուն գնա՝ անհետ կկորի, էլ չեն գտնի: Անգամ վստահ պնդել են, որ Առինջի առանձնատան տակ թունելներ կան, որոնցից մեկը տանում է դեպի Ծառուկյանի վաղեմի բարեկամի մոտ` Բելառուսի դեսպանատուն:
Այս ամենը մեզ զավեշտական թվաց, բայց մեկ այլ փաստ եկավ հաստատելու, որ այդ մտավախությունները միանգամայն իրական են․ դեռ կիրակի օրը, Ծառուկյանի տանը խուզարկության ժամանակ ԱԱԾ աշխատակիցները մեծ ջանասիրությամբ թունելներ են փնտրել։ Նրանք համառորեն դռներ են որոնել այգու ամեն մի թփի և տաղավարի տակ, անգամ դռոնով բարձրությունից նկարահանում են արել՝ կասկածելի շինությունները, որ լրացուցիչ զննեն տեսանյութերով: Ասում են՝ խուզարկության զգալի մասը այդ փնտրտուքների վրա են ծախսել: Անգամ քննիչների խոսակցությունն են լսել, որ թունելներից մեկը տանում է դեպի այգի, մյուսը՝ տարածքից դուրս ելք է, երրորդը՝ Բելառուսի դեսպանատուն։ Արձանագրենք, որ սատանաներ փնտրելուց հետո սա շատ ավելի տրամաբանական փնտրտուք է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը