Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Տեսանյութեր

Կաշառք ստացողներին հնարավոր չի լինելու պարզել․ այդ 17.000-ից առնվազն 15.000-ը 2018թ․ քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող իրավական գործընթացների վերաբերյալ 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի տաղավարում իր դիտարկումներն է ներկայացրել փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Այն, ինչ մենք տեսանք ԱԺ-ի բակում, երբ փաստացի Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկեցին, ակնհայտ էր, որ նրա նկատմամբ խախտվում է պատգամավորական անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը, և փաստացի, համաձայն հայտարարությունների, Գագիկ Ծառուկյանն այսօր հետապնդման է ենթարկվում միմիայն իր կարծիքը հայտնելու համար»,- ասել է Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով կիրակի օրվանից սկսված և այսօր ԱԺ-ում շարունակվող գործընթացներին:

Փաստաբանի խոսքով՝ այսօր արժեզրկված է պատգամավորի ինստիտուտը, սահմանադրականության ինստիտուտն այս երկու տարվա ընթացքում թիրախավորված քրեական հետապնդումների՝ իշխանության ցանկալի արդյունքին հասնելու համար:

Խոսելով այն մասին, որ իշխանական պատգամավորները հարցուպատասխանի ընթացքում գլխավոր դատախազին հարցեր չտվեցին, Միհրան Պողոսյանն ասել է, որ սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկում փաստացի տեղի չի ունեցել, այլ իշխանության պատգամավորները, փաստացի ունենալով բավարար ձայներ, կանխավ որոշել են քննության ճակատագիրը:

«Ի՞նչ հարց պետք է տան այն պատգամավորները, որոնք պատրաստ են Նիկոլ Փաշինյանի բերած սպիտակ թղթի տակ ստորագրել»,- ասել փաստաբանը:

Պատասխանելով այն հարցին, թե իր համար արդյո՞ք համոզիչ էին գլխավոր դատախազի տված պատասխանները պատգամավորների հարցերին՝ փաստաբանն ասել է. «Այո, համոզիչ էին ՀՀ գլխավոր դատախազի պատասխանները. ես կրկին համոզվեցի, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում»:

«Հետաքրքիր հարց բարձրացվեց. եթե տեղի է ունեցել կաշառքի տրամադրում, ո՞ւր են այն անձինք, ովքեր կաշառք են ստացել: Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշռք է բաժանել ու ընտրակաշառքի միջոցով է ստացել իր քվեները, դրանք պետք է դիտարկել նաև այդ անձանց հարցաքննության հրավիրելու և կաշառք ստացողներին պարզելու տրամաբանության մեջ: Երբ որ կպարզեն 17.000, ըստ դատախազության, կաշառք ստացած անձանց, ինչը բացարձակապես հնարավոր չի լինելու, այդ ժամանակ կխոսենք օբյեկտիվ քննության մասին: Դա հնարավոր չի լինելու նախ այն պատճառով, որ այդ 17.000-ից առնվազն 15.000-ը 2018թ․ քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին»,- ասել է Միհրան Պողոսյանը: