Ցավոք, նիստը դռնփակ է լինելու, թե չէ ինքներդ կտեսնեիք, որ անհիմն գործ է. Գագիկ Ծառուկյանի փաստաբան
Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը քննվելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Նույնիսկ եթե դատարանը մեզ տեղեկացնի, որ առավոտյան է նիստը նշանակվել, մենք կմիջնորդենք, որ օրվա երկրորդ կեսին կայանա նիստը, որովհետեւ մեզ մեծ քանակի նյութեր են տվել, որին ծանոթանալու համար մեզ ժամանակ է անհրաժեշտ։ Մոտավորապես 150 էջանոց նյութեր են»,- ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրյալ է ներգրավվել ընտրակաշառքի գործով։
«Ցավոք, նիստը դռնփակ է լինելու, թե չէ ինքներդ կտեսնեիք, որ ակնհայտ անհիմն գործ է։ Երբ սկսվեց խուզարկությունը, մենք չէինք էլ կարծում, որ ապօրինությունների շարքը շարունակվելու է։ Կարծում ենք, որ դատախազի միջնորդությունն անհիմն էր, չկար լուրջ հիմնավորում, որը թույլ կտար այդ տեսակ որոշում կայացնելո»,- ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ Ծառուկյանի դեմ ցուցմունք չկա. «Մենք միջնորդել ենք, որ եթե նման անձ կա, ապա այդ անձի հետ առերեսում կազմակերպեն»։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն էր տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։
ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։
«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ էր քվեարկել երկու միջնորդություններին։
Նշենք, որ քրեական գործը կապված է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի՝ ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ դեպքերի հետ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը