Եթե պնդում են՝ ոստիկանությունը իրավաչափ է գործել, ուրեմն Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ճիշտ էր աշխատում
Եթե իշխանությունները պնդում են, որ այն եղանակներն ու մեթոդները, որոնք օգտագործում է ոստիկանությունը, իրավաչափ է, նշանակում է Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ճիշտ էր աշխատում: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադառնալով իշխանությունների այն պնդմանը, թե երեկ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բռնություն չի կիրառել փողոցը փակած կին պատգամավորների նկատմամբ, պարզապես նրանց հեռացրել է եւ բացել երթեւեկությունը:
«Մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում: Մենք միշտ խոսել ենք ոստիկանության բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները այսօր ոչ միայն չեն կատարվում, այլ նաեւ արդեն խրախուսվում են այդ մեթոդները:
Այսօր այն մեթոդները, որ կիրառում են իշխանությունները կին ընդդիմադիրների նկատմամբ, խոսում է իրենց երսպաշտության մասին, որ որեւէ գնահատական դրան չի տրվում: Իհարկե անհամաչափ ուժ էր կիրառվում»,-ասաց Սամսոնյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի «Լուսավոր Հայաստանը», եթե գլխավոր դատախազը ԱԺ-ին միջնորդի անձեռնմխելիությունից զրկել Գագիկ Ծառուկյանին, Անի Սամսոնյանն պատասխանեց. «Գլխավոր դատախազը այդ հարցով չի եկել ԱԺ եւ ենք որեւէ քննարկում չենք ունեցել»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը