Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ով է մարզպետներից ամենահարուստը. ինչ են գնել կամ վաճառել

 

ArmLur.am-ը ներկայացնում է ՀՀ բոլոր մարզպետների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը։

Ներկայացված հայտարարագրերի համաձայն, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ոչ մի անշարժ գույք չունի. համենայնդեպս այդ մասին տվյալ հայտարարագրում առկա չէ: Դրա փոխարեն մարզպետն ունի 2015 թվականի արտադրության VOLVO մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք էր բերել դեռ 2014 թվականին: Այսինքն, 2019 թվականին, նա ավտոմեքենա չի գնել: Սակայն հետաքրքիր են նրա դրամական միջոցների մասին տվյալները. մասնավորապես մարզպետը բանկում ունի 10 մլն դրամ և 7 հազար դոլար: Ընդ որում, տարվա սկզբում նա բանկային հաշիվների վրա ունեցել էր 3 մլն դրամ: Իսկ ահա որպես կանխիկ, մարզպետը տարվա սկզբին ունեցել էր 95 հազար դրամ և 17 դոլար, իսկ տարվա վերջին՝ 231 հազար դրամ և 834 դոլար: Ուշագրավ է, որ որպես շահերի բախում մարզպետը ներկայացրել է <<ԲԻԶՆԵՍ ՔԱԼՉՐ>> ՍՊԸ-ն, որի հավատարմագրային կառավարիչը Եվգենիա Ասրիյանն է: Եվ հետաքրքիր է, որ կայքում տեղադրված է միայն մարզպետի հայտարարագիրը. նրա ընտանիքի անդամներից ոչ մեկինը տեղադրված չէ:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հայտարարագրի համաձայն, համատեղ սեփականությամբ ունի անհատական բնակելի տուն Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում: Հայտարարագրի համաձայն, նա չունի տրանսպորտային միջոց և ոչ էլ ձեռք է բերել: Մարզպետի բանկային հաշիվներում տարվա ավարտին եղել է 859 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 180 հազար դրամ:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտարարագրել է մեկ բնական՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 2019 թվականին շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել: Տվյալների համաձայն, նա բանկային հաշիվներում ունեցել է 2 մլն 155 հազար դրամ, իսկ որպես կանխիկ գումար՝ 2 հազար դոլար և 2 մլն 300 հազար դրամ:

Չնայած Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը 2019 թվականին շարժական կամ անշարժ գույք չի գնել, սակայն նա 2019 թվականի դրությամբ ունի 1 անհատական բնակելի տուն և 2 հողամաս: Երեք շինությունն էլ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում է, իսկ տունն էլ ստացել է որպես ժառանգություն: Նա մեքենա ևս չի գնել, սակայն ունի 2002 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Հետաքրքիր է, որ մարզպետը տարվա սկզբում իր հաշվին ունեցել է 469 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 653 դրամ: Իսկ որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 1 մլն 400 հազար դրամ և 70 հազար ռուբլի:

Հայտարարագրի համաձայն, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ունի 4 անշարժ գույք, որից երեքը Լոռու մարզում, իսկ մեկ բնակարանը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Նա մեքենա չի գնել, բայց ունի 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Մարզպետը բանկում գումար չի ունեցել, իր ամբողջ գումարը՝ 7 մլն դրամ, նա կանխիկ է պահում:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, հայտարարագրի համաձայն, ունի 3 անշարժ գույք, որից երկուսը բնակարան, մեկը՝ հողամաս: Ընդ որում, 2019 թվականին մարզպետը Արաբկիր վարչական շրջանում գնել է 51 մլն դրամ արժողությամբ բնակարան և 17 մլն դրամով վաճառել Աբովյանում գտնվող բնակարանը: Սակայն մարզպետը մեքենա չի գնել, սակայն ունի 2004 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա: Ռոմանոս Պետրոսյանը բանկային հաշիվներում ունեցել է 1 մլն 922 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 850 հազար դրամ:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Գյումրի քաղաքում 2019 թվականին գնել է 19 մլն դրամ արժողությամբ բնակարան: Նա ունի նաև TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը գնել էր 2017 թվականին: Մարզպետը բանկում ունեցել է 305 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 2 մլն դրամ:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, հայտարարագրի համաձայն, չունի շարժական և անշարժ գույք, ոչ էլ ձեռք է բերել 2019 թվականի ընթացքում: Բանկում մարզպետն ունեցել է 796 հազար դրամ, 6920 դոլար, իսկ կանխիկ՝ 12 մլն դրամ և 8 հազար դոլար:

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ևս շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն որպես բանկային հաշվում առկա գումար հայտարարագրել է 6 մլն 870 հազար դրամ: Սակայն ուշագրավ է, որ նա 2019 թվականի համար որպես եկամուտ հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ՝ տարբեր գումարների չափով:

Իսկ ահա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը չունի անշարժ գույք, ձեռք չի բերել, սակայն ունի 2006 թվականի արտադրության LEXUS, որը ձեռք է բերել 2018 թվականին: Մարզպետն առձեռն ունեցել է 10 մլն դրամ, իսկ բանկում՝ 737 հազար դրամ: Որպես շահերի բախում հանդիսացող ընկերություն մարզպետը նշել է ՖՐԻՆԵՐՋԻ ՍՊԸ-ն, որից 2019 թվականին ստացել է 448 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում