Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելով նաև շարունակվելու է էլեկտրոնային կապերի արձանագրումը
Հայաստանում համավարակի պատճառով արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվում է:
Արտակարգ դրության ժամկետի երկարաձգման հետ կապված ընդդիմության և իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում է գտնվում մասնավորապես արտակարգ դրության ընթացքում հանրահավաքների անցկացման արգելքը, որն ուժի մեջ է մտել մարտի 16-ից:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է նաև ուշադրության կենտրոնում պահել ևս մեկ այլ սահմանափակում, որն ուղղակի կերպով առնչվում է արտակարգ դրության հետ և կարող է թիրախ դարձնել ընդդիմության գործունեությունը:
Խոսքը վերաբերում է ավելի ուշ՝ մարտի վերջերին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում կատարված լրացմանը, որը վերաբերում է հեռախոսային խոսակցությունների վերահսկողությանը և արտակարգ դրության պայմաններում իշխանությունների համար հասանելի է դարձնում տեղաշարժի, հեռախոսազանգերի և հաղորդագրությունների հետ կապված քաղաքացիների անձնական տվյալները:
Իհարկե օրենքի լրացումը չի թույլատրում հեռախոսակապերի կամ հաղորդագրությունների բովանդակության նկատմամբ հսկողությունը, սակայն օպերատորների կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության հետ կապված ամենապարզ տվյալների արձանագրումն ու դրանք մշակման համար իշխանության կողմից նշանակված մարմիններին փոխանցվելը կարող է անուղղակի կերպով առնչություն ունենալ ընդդիմության գործունեության սահմանափակման հետ:
Այս կապակցությամբ ի դեպ, ժամանակին իրենց մտահոգությունն են հայտնել նաև միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, որին ժամանակին անդրադարձել եմ մեկ այլ գրառման մեջ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան