ՀՀ ոստիկանության վերջին բռնի և հախուռն հարձակողական քայլերը մտահոգություն են առաջացնում
«Ժառանգություն» կուսակցությունը, անդրադառնալով Ոստիկանության կողմից քաղաքացիներին բռնությամբ բերման ենթարկելու միջադեպերին, հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․
«Համավարակով պայմանավորված արտակարգ դրության տևական ընթացքը հանրության տարբեր շերտերում առաջացնում է անխուսափելի ձգտում արտահայտելու իրենց դժգոհությունը, եթե այդ ընթացքում պահպանվում են պարետատան սահմանած կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակի և ձեռնոցների կրումը, ապա այս ամենը մարդու սահմանադրական իրավունքների շրջանակում է:
Սակայն ՀՀ ոստիկանության վերջին բռնի և հախուռն հարձակողական քայլերը սկզբում տարակույս, այժմ արդեն մտահոգություն են առաջացնում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ոլորտում նահանջներ թույլ տալու առումով:
«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է ոստիկանության գործունեության հետ կապված իր անհանգստությունը և ՀՀ իշխանություններից պահանջում է բռնությամբ բերման թարկելու բոլոր միջադեպերի օրինականության հետաքննություն՝ բացառելու համար արտակարգ դրությանը բնավ չհակասող մարդու իրավունքների սահմանափակումը:
«Ժառանգություն»-ը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է ուժեղ կառավարություն, այդ թվում և ոստիկանություն, ԱԱԾ, բայց ուժը մշտապես պետք է զուգակցվի դրա կիրառման համաչափության, օրինականության պահպանման հրամայականի հետ: Ոստիկանությանը պետք է ոչ միայն «դուխ» տալ, այլ ամենից առաջ օրենսգիրք: Համավարակի հաղթահարումը պահանջում է ազգային համաձայնության մթնոլորտի անհապաղ հաստատում հանրային կյանքի բոլոր մակարդակներում»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը