Եվ այդ մեկ մեղավորը դո՛ւ ես
Փաշինյանը տապալել է հակահամաճարակային քաղաքականությունը, բայց ուզում է մահերի ու վարակվածների մեծ քանակի պատասխանատվության տակից դուրս գալ՝ քաղաքացիական բախումներ հրահրելով․ Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերում հնչեցրած մտքերին։ Թևանյանի դիտարմամբ՝ Փաշինյանի քարոզչական գիծն է․ «Կորոնավիրուսի հաղթարշավի թիվ մեկ և միակ մեղավորն անպատասխանատու ժողովուրդն է»։ Գրառումը՝ ստորև․
«Եվ այդ մեկ մեղավորը դո՛ւ ես
Եթե նախկինում իշխանությունները սեփական ձախողումները փորձում էին արդարացնել իրենց նախորդներից ստացած ծանր ժառանգությամբ, ապա Նիկոլ Փաշինյանն այժմ նոր խաղի կանոն է մտցնում։ Հեղափոխակա՛ն խաղի կանոն։
Նա համաճարակային պատերազմում իր գլխավորությամբ կրած խայտառակ պարտությունն արդարացնում է «Վատ ժողովուրդ եմ ժառանգություն ստացել» ձևակերպմամբ։
«Կորոնավիրուսի հաղթարշավի թիվ մեկ և միակ մեղավորն անպատասխանատու ժողովուրդն է»։ Սա՛ է Փաշինյանի քարոզչական գիծը։
«Էս ինչ կեղտոտ ժողովուրդ ա»։ Սա՛ էր նրա այսօրվա հերթական անպտուղ «լայվի» գլխավոր մեսիջը։
Այդ մեսիջով նա անուղղակիորեն կորոնավիրուսային բաժանումներ է ստեղծում՝ նախորդ բաժանումներին զուգահեռ։
Սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների կողքին հայտնվում են դիմակ կրողներն ու չկրողները։ Ինքը ներազգային բախումներ է հրահրում՝ «Դու հիվանդանում կամ մահանում ես, որովհետև քո հարևանն է մեղավոր, իշխանությունն ի՞նչ կարող է անել» ծրագրի շրջանակներում։
Լրագրողական ու քաղաքական կարիերան բամբասանքների միջոցով իրականացրած, այդ բամբասանքների տարածման միջոցով սեփական նյութական բարեկեցությունն ապահոված Նիկոլ Փաշինյանն այսօր բողոքում էր, որ ժողովուրդը ծանոթի ծանոթի ասածին է հավատում ու դիմակ չի կրում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ։
Տեսնես ո՞վ էր այն պոպուլիստը, ով փողոցային բամբասանքները բերում էր քաղաքական դաշտ, մամուլ և դրա միջոցով ի վերջո եկավ իշխանության։
Միջին վիճակագրական «հպարտ քաղաքացուն» այսօր Փաշինյանը հռչակեց սրիկա, որը չի ենթարկվում փչացած պատեֆոնից հնչած կոչերին ու պատճառ դառնում հարևանի մահվան։
Փաշինյանը տապալել է հակահամաճարակային քաղաքականությունը, բայց ուզում է մահերի ու վարակվածների մեծ քանակի պատասխանատվության տակից դուրս գալ քաղաքացիական բախումներ հրահրելով։ Իր քարոզի գլխավոր իմաստն այն է, որ իշխանությունը լավն է, բայց ժողովուրդն է անորակ։
Ինքն ասում է, ես ավտոմեքենայի պատուհանից նայում էի ու մտածում, որ հակահամաճարակային կարգը չպաշտպանող մարդիկ քայլում են դեպի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներ։
Իսկ նույն Փաշինյանը, երբ կորոնավիրուսի տարածման պայմաններում մարդկանց վարչական ռեսուրսով բերում էր հրապարակներ, որպեսզի իր «այո»–ն քարոզի, չէ՞ր մտածում, որ նրանց ուղարկում է հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներ։ Թե՞ այդ ժամանակ «ժողովուրդը» լավն էր ու սիրելի, քանզի հավաքվել էր իր ատելության քարոզը լսելու։
Մի խոսքով, դեմքի սրտաճմլիկ արտահայտությամբ ու մուննաթային տոնով «վատ ժողովրդի» մասին խոսելը նրան չի ազատում պատասխանատվությունից։
Կորոնավիրուսային հաղթարշավի համար կա մեկ մեղավոր, և այդ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը