Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու Վստահ եղեք, որ ՀՀ ԱԳՆ-ում Ձեզ սպասում է ընկերների թիմ․ Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը Արճիս գյուղում խանութ է այրվել Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի, ինչպես նաև` ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ Հրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկում Պուտինը Զատկի զինադադար է հայտարարել Սամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ

Նորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուՎստահ եղեք, որ ՀՀ ԱԳՆ-ում Ձեզ սպասում է ընկերների թիմ․ Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունըԱրճիս գյուղում խանութ է այրվելՇենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգըԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի, ինչպես նաև` ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամՀրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկումՊուտինը Զատկի զինադադար է հայտարարելՍամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանՈչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհիցՆեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետԲացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտումՀրապարակվել են ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուների անուններըTRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկըԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատունՖլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Հայաստան

Վարչապետը թող մեծահոգի լինի ու հրաժարական տա

ԲՀԿ-ն ակտիվ հանդիպումներ է ունենում ընդդիմադիր ուժերի հետ, բայց, միեւնույն է, իշխանափոխության կամ, ինչպես Գագիկ Ծառուկյանն ասաց՝ «կառավարությունը 100 տոկոսով» փոխելու ճանապարհը մնում է բաց։ Խորհրդարանում անվստահություն հայտնելու նախագիծ նույնիսկ չեն կարող ներկայացնել, քանի որ, ըստ օրենքի, 44 պատգամավորի ստորագրություն է հարկավոր, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին 42-ն են։ Ի՞նչ ճանապարհով է ԲՀԿ-ն իշխանափոխության հասնելու․ hraparak.am-ը զրուցել է խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ։

- Պարոն Պետրոսյան, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո ակտիվ կոնսուլտացիաներ եք անցկացնում ընդդիմադիր դաշտի խաղացողների հետ․ եթե պայքարելու եք իշխանափոխության համար, ապա ինչպե՞ս եք դա պատկերացնում, ի՞նչ ճանապարհով։

- Վարչապետը թող մեծահոգի լինի ու հրաժարական տա, իսկապես ընդունի, որ ինքը ձախողել է Հայաստանի կառավարման գործընթացը։ Մենք՝ բոլորս, շնորհակալ ենք իրեն, որ մեզ ազատեց նախորդ իշխանության ստեղծած մթնոլորտից, պայմաններից, բայց ինքը թող մեծահոգի լինի եւ ասի, որ՝ այո, չնայած ես ձեզ ազատեցի, բայց ի վիճակի չեմ պետություն կառավարել։ Ես անձամբ գնահատում եմ նրա ջանքերը․ իսկապես՝ ժողովրդին ազատեց նախորդ իշխանության լծից։ Դրանից հետո կա՛մ ԱԺ-ն ուրիշ վարչապետ կընտրի, կա՛մ կլինեն արտահերթ ընտրություններ։ Ինքն էլ է հասկանում, որ լավ ընդդիմադիր գործիչ էր, բայց պետական կառավարման գործիչ չէ։ Նա ոչ միայն չի կարողանում ներդրումներ ապահովել, այլեւ իր խամաճիկների միջոցով խոչընդոտում է ներդրումներին, իսկ Հայաստանն առանց օտարերկրյա ներդրումների չի կարող ապրել, զարգանալ։ Որ պետությունը կործանվում է, երկրորդ կարծիք չկա, ինչքան ուզում է լայվ մտնեն՝ կեղծ ժպիտով։ Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում ժպիտով խոսել վարակի մասին, սա ի՞նչ դերասանություն է, ինքը լուրջ չի վերաբերվում էս երկրի ապագային։ Մենք էլ դա ենք դատապարտում։ Թող կանգնի ասի, որ չեմ կարողանում ղեկավարել, իմը չի պետություն ղեկավարելը, թող էլի գնա դառնա ընդդիմադիր գործիչ։ Թող պահի բարոյականության կանոնները, իրեն թվում է, որ մարդկանց ահաբեկելով՝ ինչ-որ բանի՞ է հասնելու։ Սխալվում է։ Ում ուզում է՝ տանի ձերբակալի, վերջին երկու տարին մենակ դրա ականատեսն ենք։ Ես էլ կասեմ՝ հալալ է քեզ, որ վերջին պահին կարողացար ճիշտ որոշում կայացնել։

- Այսինքն՝ Ծառուկյանի քաղաքական ողջ հաշվարկը կառուցված է Նիկոլ Փաշինյանի մեծահոգությա՞ն վրա։

- Դա հաշվարկի հարց չէ։ Նիկոլ Փաշինյանն ինքը պիտի մեծահոգի գտնվի, կապ չունի՝ Ծառուկյանն իրեն կհորդորի՞, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքը պետական կառավարման գործիչ չէ, նա ձախողել է ամբողջ արտաքին քաղաքականությունը, որեւէ երկրի հետ բարիդրացիական հարաբերություն չունենք, ներքին իրավական անվտանգությունը չկարողացավ պահպանել, օրը մի ԱԱԾ տնօրեն է փոխում, ոստիկանապետ է փոխում։ Ազգային անվտանգությունը լուրջ ոլորտ է, պետք է լրջորեն մոտենալ։ Հիմա էդ մարդն ամաչում է երեւի խոստովանել, որ պետական կառավարումից գլուխ չի հանում։ Էլի եմ ասում՝ որպես ընդդիմադիր, երեւելի էր։

- Լավ, ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում, որ երկիր չի կարողանում կառավարել, ու հրաժարական չի տալիս, ի՞նչ եք անում դուք։

- Հրաժարական չի տա՝ մենք էլ կշարունակենք մեր ընդդիմադիր գործունեությունը։ Հիշում եք, չէ՞, որ ինքն ասում էր՝ ժողովուրդը որ պահին ոտքի կանգնեց ու ասաց, որ ես արժանի չեմ եւ վստահություն չեմ ներշնչում, կհեռանամ։ Հիմա ինքը չի՞ տեսնում ժողովրդի վերաբերմունքը ոնց է փոխվել, այդ ո՞նց է չափում ժողովրդի վերաբերմունքը։ Եթե իրենք հիմք են ընդունում ընտրություններին ստացած ձայները, ապա պիտի ուշադիր լինեն, որ ընտրություններին, կարծեմ, ընտրազանգվածի 47 տոկոսն է մասնակցել, այն էլ իրենց ձայն է տվել 70 տոկոսը։ Այսինքն՝ դրանով չի կարող չափել, եթե ինքը հասարակական տրամադրություններով էր ղեկավարում, ապա թող բարի լինի՝ հիմա էլ այդ տրամադրություններով ղեկավարի, անվախ լինի, վախկոտ չլինի ու ասի, որ ժողովրդի մեծամասնությունն ինձ չի ընտրել, դժգոհ է, ես անելիք չունեմ։

- Իսկ դուք չափե՞լ եք այդ տրամադրությունները, որտե՞ղ եք տեսել, որ մեծամասնությունն իսկապես դժգոհ է իշխանություններից։

- Դուրս եկեք փողոց ու հարցրեք, անանուն հարցում իրականացրեք ու տեսեք, թե քանի տոկոսն է իրեն վստահում։ Ինքը հենց դրանից է ահաբեկված, դրանից է գալարվում, ջղաձգումների մեջ է ու նոր ձերբակալություններով է սպառնում։ Ո՞վ է տեսել մի երկիր, որտեղ, պայմանական ասած, հեղափոխության առաջնորդը փոխանակ երկիր կառուցի, երկու տարի միայն ձերբակալություններով կամ դրանց սպառնալիքով է զբաղված։ Սա նշանակում է, որ ինքն էլ է հասկանում, որ սխալ տեղ է հայտնվել։

- Որպեսզի Նիկոլ Փաշինյանին ու իշխանությանը ցույց տաք, որ իսկապես հանրային մեծ դժգոհություն կա, հնարավո՞ր է առաջիկայում փողոցային ակցիաներ նախաձեռնեք, հանրահավաքներ։

- Ես չեմ կարող ասել, դա քաղաքական ուժի որոշելիքն է։ Ոչինչ չի բացառվում, բայց այս պահին նման որոշում չկա։ Բայց եթե Փաշինյանը մտածում է ժողովրդի մասին, չպետք է ժողովրդի մեջ իրարանցում հարուցի, պարզ է՝ իշխանություն կորցնելը, հանձնելը դժվար բան է, թեեւ նա դժվարությամբ ձեռք չբերեց իշխանությունը, ժողովուրդն այնքան զզված էր, որ ամեն ինչ հեշտ եղավ։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ժողովրդական գործիչ է, պետք է ասի, որ ի վիճակի չէ երկիր կառավարել։

- Իշխանությունն այն կարծիքին չէ, որ վատ է կառավարում, հերթով թվարկում են, թե ինչ են արել իշխանափոխությունից հետո․․․

- Բայց դուք հասարակության մեջ նայեք։ Ախր, պարտադիր չէ, որ ժողովուրդը․․․ Դուք հասկանո՞ւմ եք՝ մարդիկ սոված են, մարդ կա՝ վիճակը չի ներում ցույցի մասնակցի, բայց դա չի նշանակում, որ ինքը համաձայն է այս վիճակին։ Ինչքա՞ն կարան մարդիկ ցույցեր անեն, հո երկու տարին մեկ հարյուր հազարներով փողոց դուրս չե՞ն գալու, ինչո՞ւ երկու տարի առաջ դուրս եկան, մերժեցին Սերժ Սարգսյանին․ հույս ունեին, որ կունենան իրենց խնդիրների նկատմամբ ուշադիր իշխանություն, արժանապատիվ աշխատանք, երաշխավորված կրթություն, մարդիկ այսօր հասկանում են, որ ոչ միայն առաջընթաց չեն արձանագրել, այլեւ հետընթաց կա։ Վարչապետն այնքան պարապ լինի, որ օրը մի քանի անգամ մի քանի տողանոց գրառումնե՞ր անի, կամ մարզպետները, մարզերի խնդիրները թողած, ընգել են Ծառուկյանի ետեւից, արխիվներից նյութեր են պեղում ու հրապարակում։ Նիկոլ Փաշինյանի դժբախտությունն էլ սա է, որ չկարողացավ համախմբել կարող ուժերի, նա իր կողքը հավաքեց նրանց, ովքեր քայլել էին հետը, շիշ էին բռնել, ջուր էին տվել, քրտինքը սրբել, չգիտեմ… Նա չկարողացավ ասել՝ կապ չունի, թե ով է քայլել իմ հետ, երկիրը պետք է փրկել, ինքը երկրի վարչապետն է, ոչ թե քայլածների։

- Խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու մասին է խոսվում. «Իմ քայլում» կլինե՞ն ընդդիմությանն աջակցողներ, եւ, ըստ Ձեզ, ԲՀԿ-ն ե՞րբ կնախաձեռնի նման գործընթաց։

- Ինքն իր թիմակիցներին շատ անգամներ ե՛ւ նեղացնելու, ե՛ւ ուրախացնելու առիթներ է ունեցել, բայց ես չեմ կարող ասել՝ իր թիմակիցներն ինչ կեցվածք կընդունեն։ Իսկ ԲՀԿ-ում այս պահին անվստահություն հայտնելու որոշում դեռեւս չկա։

- Կոչ արվեց «առողջ ուժերին» համախմբվել․ ո՞ր ուժերն են առողջ համարվելու։

- Ես նկատի ունեմ այն ուժերին, ովքեր իսկապես մտահոգ են Հայաստանի Հանրապետությունը կործանումից փրկելու համար։ Նախկինում շռայլ ժամանակներ էին, եւ կարողանում էինք ընտրություն կատարել՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ։ Հիմա վիճակն այնքան է վատացել, որ մեզ համար քաղաքական ուժի անվանումն ու անցյալը կապ չունեն, եթե մենք տվյալ ուժի մեջ տեսնում ենք իրական եւ կենսունակ պատրաստվածություն երկիրն այս վիճակից դուրս բերելու հարցում, պատրաստ ենք համագործակցության համար լսել, քննարկել։

- Անգամ ՀՀԿ-ի՞ հետ։

- Որեւէ կուսակցություն մեր թշնամին չէ, եւ եթե երկիրը փրկելու հարցում ՀՀԿ-ի հետ համագործակցությունը կարող է օգնել, մենք չենք զլանա այդ օգնությունն ընդունել, շեշտում եմ՝ եթե դրա նպատակը երկիրը փրկելն է։

- Եթե ամփոփենք, ստացվում է՝ ԲՀԿ-ն ասում է՝ «երկիր ենք կորցնում», բայց հստակ քայլեր չունի այդ «կործանումը» կասեցնելու ուղղությամբ։

- Հստակ քայլերի հաջորդականությունն օրենքով է սահմանված, մենք հիմա պետք է տեսնենք՝ որ ուժերն են կիսում մեր մոտեցումը, եւ ովքեր ու ինչ ձեւով են պատրաստակամ այս վիճակից դուրս բերել երկիրը, դրանից հետո կքննարկենք ճանապարհները։ Որեւէ ձեւով որեւէ համագործակցություն ամոթալի չէ, հակառակը՝ Ծառուկյանին այսօր պետք է հարգանք մատուցել, որ այսօր իր սեփական խնդիրները թողած՝ ընկել է պետությունը փրկելու գաղափարի ետեւից եւ կանգնել է ժողովրդի կողքին։ Մի բան էլ մեղադրանքներ են հնչեցնում, ինչ-որ անձնական վիրավորանքներ հասցնում, պատմություններ հնարում։