Ինչո՞ւ է USAID-ի ղեկավարը հիացած Հայաստանով
«Ամերիկայի Ձայնը» զրուցել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ հայաստանյան ծրագրերի եւ իր գործունեության մասին:
USAID-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տպավորված է այն առաջընթացով , որը գրանցել է Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով վերջին երկու տարիների ընթացքում:
«Freedom House կազմակերպության Nations in Transit զեկույցում այս առումով Հայաստանի ցուցանիշները վերջին երկու տարիներին գրանցել են զեկույցի պատմության մեջ ամենամեծ առաջընթացը»,- ընդգծում է Գրիզերը:
Ժողովրդավարության զարգացման ոլորտում Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ներառում են ընտրական գործընթացի բարելավում, հակակոռուպցիոն պայքար, օրենքի գերակայության ամրապնդում, քաղաքացիական հասարակության զարգացում եւ այլ ծրագրեր: Դրանց հիմքում է թափանցիկ եւ պատասխանատու կառավարման համակարգի ձեւավորումը, օրենքի գերակայությունն ու քաղաքացիների իրազեկության մեծացումը, ընդգծում է առաքելության ղեկավարը;
2012 թվականից ի վեր, ըստ Գրիզերի, USAID-ի հայաստանյան ծրագրերի ֆինասավորումը նվազեցման միտում արձանագրեց, սակայն թավշյա հեղափոխությունը զգալիորեն փոխեց իրավիճակը: Առաքելության բյուջեն աճեց շուրջ 88 տոկոսով:
«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ԱՄՆ առաքելությունը Վաշինգտոնին տեղեկացրեց, որ բացվել է հնարավորության պատուհան, իշխանության է եկել դեպի բարեփոխումներ միտված նոր կառավարություն, որը ԱՄՆ-ի համար ներգրավման նոր հեռանկարներ է ստեղծում»,- ասում է Գրիզերը:
Ժողովրդավարության զարգացման ծրագրերի հետ մեկտեղ առաքելությունը իրականացնում է տնտեսական զարգացման ծրագրերի օժանդակություն: Դրանցից է զբոսաշրջության ոլորտը, որը զգալի վերելք է ապրում Հայաստանում: Գրիզերը կեսկատակ ընդգծում է՝ որպես ճանապարհորդության սիրահար, զբոսաշրջության զարգացումն իմ առաջնահերթություններից է: Առաքելությունը սերտորեն համագործակցում է այս ոլորտում Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի հետ: COVID-19-ը կարոեւոր մարտահրավեր է այս ոլորտի համար: Առաքելությունը աշխատանքներ է տանում այս նոր իրականությանը Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ադապտացնելու ուղղությամբ:
Հայաստանում իր առաքելության վերջին տարում գտնվող Դեբորա Գրիզերը շատ է ճանապարհորդել այստեղ: Ամենասիրված վայրերից է Տաթեւի վանքը: Նա վստահ է՝ առաքելության ավարտից հետո կկարոտի այն ջերմ մթնոլորտը, որում գտնվել է վերջին տարիներին, եւ հատկապես, մարդկանց, ովքեր իրենց հյուրընկալությամբ առանձնահատուկ են դարձրել իր առաքելությունը:
«Ես կկարոտեմ Հայաստանի հետ կապված ամեն ինչ»,- ասել է Գրիզերը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը