Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

ՃՈ կանոնները մեկ այլ քաղաքացու կողմից խախտելը բջջայինով նկարելու մասին որոշումը՝ թեժ բանավեճի պատճառ կառավարությունում (տեսանյութ)

Մարդկանց անձնական տվյալների անձեռնմխելիությունը խախտող ևս մեկ որոշում քննարկվեց կառավարությունում, որի ժամանակ վարչապետ Փաշինյանը պնդեց անձնական տվյալները չպահպանելու իր համոզմունքը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ի դեպ, դա առաջին նախագիծն էր, որ ներկայացրեց ՀՀ նորանշանակ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Խոսքը «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու՝ ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի մասին է։

Ըստ էության, սա ենթադրում է, որ մի քաղաքացին մեկ այլ քաղաքացու վերաբերյալ կարող է տեղեկություններ հավաքել՝ բջջային հավելվածով արձանագրելով նրա՝ տրանսպորտային միջոցով թույլ տված խախտումը և ուղարկել իրավապահներին։

«Նախագծի ընդունման նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիներին արձանագրելու հնարավորություն տալն է»-ասաց Ոստիկանության պետը։

Նա նշեց, որ բջջային հավելվածը հասանելի կլինի Հայաստանում մշտապես բնակվող անձանց համար։ Ընդ որում հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթը իրականացվելու է, եթե այն հնարավորություն տա ներկայացնելու իրավախախտմամբ ամրագրված ֆիզիկական անձի, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը, իրավախախտման ամրագրելու վայրն ու ժամանակը, բացի այդ տեսանյութը պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում։

Ըստ ներկայացված նախագծի՝ ամսական մեկ օգտատիրոջ կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 էլեկտրոնային հաղորդում։

«Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում․ դրանցից են հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրանսպորտային միջոցից աղբ նետելը և այլն»,-ասաց ոստիկանապետը։

Նա նշեց, որ նախագիծը լրամշակվել է ՄԻՊ աշխատակազմից ստացված առաջարկների հիման վրա։

Վարչապետը անհանգստացավ և բավական կտրուկ տոնով ասաց, որ այստեղ մի բան բաց են թողել՝ մեքենայի մեջ մեկ անձից ավել գտնվելու պարագայում դիմակ չկրելը արձանագրելը։

«Հա բայց, իրոք, հիմա ամենահրատապ հարցերից մեկն ա, պետք ա էդ է ավելացնել»,-ասաց Փաշինյանը։

Տիգրան Ավինյանն ասաց, որ դա անհնար է, քանի որ ՄԻՊ-ն ու ՀՀ արդարդատության նախարարությունն արձանագրել են, որ, օրինակ, ավտոմեքենայի ներսում գտնվող պրոցեսը՝ դիմակ, ամրագոտի կրելը նկարելը անձնական տվյալների խախտում է, հետևաբար այդ իրավախախտումները մեկ այլ ձևով են արձանագրվում․ դրանք Ճանապարհային ոստիկանությունն ինքն է արձանագրում։

Վարչապետին այս մեխանիզմը չբավարարեց, նա հետաքրքրվեց՝ ում վրա պատասխանատվությունը, երբ մեքենայում մեկ անձից ավելի է գտնվում։ Ոստիկանապետն ասաց, որ դրա պատասխանատվությունը վարորդի վրա է։

«Բայց մեքենայի ներսը նկարելով անձնական տվյալների ի՞նչ խնդիր կա, բա մենք քաղաքացիներին ասում ենք հակահամաճարակային շարժում ենք սկսում, չենք ուզում գործիք տա՞լ։ Պրն Բադասյան, ի՞նչն է պրոբլեմը»,-հարցրեց Փաշինյանը։

Արդարադատության նախարարը մանրամասն բացատրեց․ «Եթե անձինք տեսանկարահանում են կոնկրետ ժամի կոնկրետ վայրում՝ իրար վերաբերյալ տեղեկություններ են հավաքում, դա, միանշանակ, անձնական տվյալների մշակում է ու հաշվի առնելով՝ երբ է համաչափ, երբ՝ ոչ, այնպիսի իրավախախտումներն են արձանագրվում, որոնք հնարավորինս քիչ անձնական տվյալների մշակում են ենթադրում։ Այսինքն, անձին մեքենայի մեջ կոնկրետ օրը, կոնկրետ ժամին, կոնկրետ վայրում նմանատիպ անձնական տվյալներ հավաքելը խնդրահարույց է»։

Վարչապետը չհամաձայնեց՝ ինքնատիպ պատճառաբանությամբ․ «Դե ավելի լավ, դիմակով թող ըլնեն, չեն ճանաչի՝ ով ա, ինչ հարաբերությունների մեջ էլ լինեն։ Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում և չեն ուզում՝ կողքից իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է՝ կրել դեմքը հնարավորինս լավ փակող դիմակներ։ Ապակիները մգեցնելու կարիք էլ չկա»։

Նախարարը նկատեց, որ տվյալ անձին նույնականացնելու մասով էլ է խնդիր լինելու։

Վարչապետը չնահանջեց․ «Առանց դիմակի մարդը պոտենցիալ սպառնալիք է ստեղծում մեկ այլ մարդու համար, ով է իմանալու՝ ով է մեքենայի մեջ նստած։ Դիմակով չի, պետհամարանիշը նկարեք»։

Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ ըստ սահմանված կանոնների՝ ով դիմակով չէ, նա ինքն է պատասխանատվության ենթարկվում դրա համար։

Վարչապետն առաջարկեց․ «Դե ուրեմն, պետք ա փոխել։ Պատասխանատվությունը դնել վարորդի վրա։ Մեզ չի հետաքրքում՝ ով ա, մեզ հետաքրքրում ա՝ դիմակով ա, թե առանց դիմակի ա, և պետք է փոխել կարգավորումն այնպես, որ պատասխանատվությունը լինի վարորդի վրա»։

Եղավ մտավախություն, որ եթե անձնական մեքենաների համար ինչ-որ կերպ հնարավոր է, ապա հանրային տրանսպորտի պարագայում գրեթե անհնար է, որ վարորդը վերահսկի բոլորին։

Վարչապետն այս հարցում էլ պնդեց՝ եթե առանց դիմակի մարդ է նստում, վարորդը պետք է չվարի այդ մեքենան։

Արդարադատության նախարարաը խոստացավ ուսումնասիրել վարչապետի առաջարկներով որոշումը փոխելու հնարավորությունը, այսուհանդերձ, նախագիծն ընդունվեց այնպիսին, ինչպիսին կա։

Մանրամասն՝ տեսանյութում․