Հայաստանում կա մեկ «մահվան բացիլ», և այդ մեկ «մահվան բացիլը» Նիկոլ Փաշինյանն է
Պատերազմի ժամանակ պետության ղեկավարը փորձում է համախմբել բոլորին: Սա պարզ քրիստոմատիկ աքսիոմ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսը պատերազմի հետ համեմատություններին։
«1941-ի ֆաշիստական ներխուժումը ԽՍՀՄ նույնիսկ Ստալինին ստիպեց իջնել «ժողովուրդների հոր» պատվանդանից ու սովետական քաղաքացիներին քույրեր և եղբայներով դիմել: Ի՞նչ է անում կորոնավիրուսի դեմ պայքարը «պատերազմ» հռչակած Նիկոլը Փաշինյանը, ճիշտ եք՝ իր հետ անհամաձայան ՀՀ քաղաքացիներին բացիլ է անվանում: Այո այո, բացիլ է անվանում միլիոնավոր մարդկանց, ովքեր «պատերազմում» իր զինվորները պետք է լինեին: Իսկ գիտե՞ք՝ ինչու է այդպես վարվում: Որովհետև Նիկոլ Փաշինյանն իր հանցավոր անգործության հետևանքով «պատերազմն» արդեն իսկ տանուլ է տվել:
Նիկոլ Փաշինյանը խայտառակ կերպով պարտվել է, Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ «պատերազմող» աշխարհի ամենաապիկար «հրամանատարն է», որ միայն այսօր 23 մարդու գլուխ է կերել (ընդհանուր՝ 327) ու շատ լավ հասկանում է, որ իր ապուշությունները մատնացույց անող «բացիլները» մահ առ մահ հաշվետվություն են պահանջելու իրենից: Ինչպես յուրաքանչյուր խայտառակություն, այս մեկի հեղինակն էլ կոնկրետ անուն ազգանուն ունի՝ հանցավոր անգործության և բացահայտ ապուշության համար վրա հասնող պատասխանատվության հետևանքով:
Այս խայտառակության անունը Նիկոլ Փաշինյան է: Հայաստանում կա մեկ «մահվան բացիլ», և այդ մեկ «մահվան բացիլը» Նիկոլ Փաշինյանն է: Ու քանի այս «մահվան բացիլը» Հայաստանի վարչապետն է, մահերը շարունակվելու են, հարյուրների, գուցե և հազարների են հասնելու»,-գրել է Միհրան Հակոբյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան