Իշխանությունները պետական կառավարման համակարգը վերածել են քաոսի․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Այն, ինչ վերջին 2 տարում կատարվում է Հայաստանում, սկզբում բոլորիս կողմից շատ դրական ընդունվեց, բայց հետագա 2 տարին ցույց տվեց, որ մենք ինչ-որ տեղ կաղում ենք, և մեր երկիրը ճիշտ չի զարգանում։ Այս մասին Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո կուսակիցների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Շեղվել ենք այն ակզբունքներից, որն ի սկզբանե հայտարարվել էր։ Դրա համար պետք էր ուժ, որը կկարողանա կանխել մեր երկրի անկումը և երկիրը կդնի ճիշտ ուղու վրա։ Այն, ինչ կատարվում է վերջին շրջանում մեր երկրում, հստակ ցույց է տալիս, որ իշխանությունները պետական կառավարման համակարգը վերածել են քաոսի, և դրանից բխող հետևանքներն ազդում են մեր յուրաքանչյուրիս կյանքի վրա»,- ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ այն խոստումները, թե կան կախարդական փայտիկներ, որով շատ կարճ ժամանակում մարդկանց կյանքը փոխվելու է, տեսանք, որ չիրականացավ։
«Հակառակը, մենք տեսանք, որ որևէ բան չի արվում համակարգված։ Չեն տարբերվում առաջնային խնդիրները երկրորդականից, կայացվում են հախուռն որոշումներ, և այն մարդիկ, որոնք փորձում են քննադատել իշխանություններին, միանգամից արժանանում են շատ ագրեսիվ վերաբերմունքի։ Օգտագործվում է շատ վատ բառապաշար և ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմանալ այդ քննադատությանը»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ շատ մարդիկ համացանցում վախենում են արտահայտել սեփական կարծիքը, քանի որ իշխանությունն ունի մեծ ֆեյքերի բանակ, որով հարձակվում են մարդկանց վրա և վիրավորում են ամենավերջին խոսքերով։
«Սրանից մեկուկես տարի առաջ ոչ մեկ չէր պատկերացնի, որ իշխանություններին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունը կարող է ժողովրդի կողմից ընդունվել։ Այսօր ես շրջում եմ փողոցներով, տեսնում եմ շատ մարդկանց և հստակ տեսնում եմ մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը։ Մարդիկ որևէ հույս չունեն, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ», - ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները կեղծ օրակարգ են առաջ քաշում, որ եթե իրենք չեն, ապա նախկիններն են։
«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ նախկինները մնացել են նախկինում՝ իրենց արած լավ թե վատ արարքներով։ Մենք գնում ենք առաջ, դեպի ապագա, և «Հայրենիք» կուսակցությունն այն այլընտրանքային ուժն է, որը կարողանալու է փոխել այս իշխանություններին և մեր երկիրը տանի ճիշտ զարգացման ուղղությամբ», - ասաց Վանեցյանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը