Կերակրատաշտակի մոտ հայտնված «գյադա֊գյուդեքը» լպստում են իշխանավոր ղեկավարի «համատասխան» տեղը. Աբովյանը՝ Լոռու մարզպետին
Կոչ եմ անում իշխանություններին, շատ շուտ իրենց մանկլավիկների սանձերը քաշեն, քանզի արդեն իրավիճակը մոտենում է անդառնելի կետին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Անասնակրատիա «по лоримазпетовски»...
Այսօր լսեցի Լոռվա մարզի, այսպես կոչված «մարզպետի» հարցազրույցը եւ ակամայից հիշեցի մի դեպք, որը տեղի է ունեցել իմ հետ Լոռիում։
Գաղտնիք չէ, որ ԲՀԿ մեր պատգամավորները մշտապես այցելում են տարբեր մարզեր, որպեսզի ծանոթանան այդ մարզերի խնդիրներին։
Եվ ուրեմն հերթական այցի ժամանակ գտնվելով Լոռու մարզում, լոռեցիների հետ հանդիպման ժամանակ հարց ուղղեցի մարդկանց, թե ո՞րն է մարզի հիմնական խնդիրը եւ ... միանգամից լսեցի ահավոր հայհոյանքների մի շարան՝ ուղղված իրենց մարզպետի հասցեին։
Դե լոռեցիները ուղիղ եւ շիտակ մարդիկ են եւ հայհոյանքներով վերհիշեցին իրենց մարզպետի ցեղն ու գերդաստանը։
Իրականում տեղում փորձեցի մարդկանց սթափեցնել, բայց ստացա պատասխան «Աբովյան ջան, ախր դու էդ անասունին չես ճանաչում, սրբապիղծ գյադայա... եւ կրկին հայհոյանքներ, հայհոյանքներ, հայհոյանքներ։
Այո՛, մինչ այս օրը ես չեմ ճանաչել դրան, սակայն այսօր լսելով դրա բարբաջանքները հանգիստ սրտով միանում են մեր լոռեցիների արտահայտած բոլոր «որակավորումներին»։
Ես իրականում արդեն ֆիզիկական զզվանք եմ զգում, երբ ականատես եմ լինում, թե ինչպես են կերակրատաշտակի մոտ հայտնված «գյադա֊գյուդեքը», անցնելով բոլոր հնարհավոր սահմաները, ինքնամոռաց լպստում են իրենց իշխանավոր ղեկավարի «համատասխան» տեղը։
Կոչ եմ անում իշխանություններին, շատ շուտ իրենց մանկլավիկների սանձերը քաշեն, քանզի արդեն իրավիճակը մոտենում է անդառնելի կետին»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան