Իմքայլական պատգամավորը չի բացառում, որ մի քանի միլիոնը կարող են սխալվել՝ իրենց ձայն տալուց
Գագիկ Ծառուկյանին հասկանալը ինձ համար շատ դժվար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի:
««Ես կուզեի՝ այդ հարցը տայիք Գագիկ Ծառուկյանին, ասեիք՝ ինչպե՞ս է տեսնում Կառավարության 100 տոկոսով փոփոխությունը և ինչ նկատի ունի: Մարդիկ կան, որոնց դժվար է հասկանալ, և ինչ ընթացակարգով է դա ուզում, կուզենայի, որ ինքը բացատրի»,-նշեց նա:
Դիտարկմանը՝ պատգամավորն ակնկալում է, թե այդ հայտարարությունից հետո ԱԺ-ում պետք է անվստահության գործընթա՞ց նախաձեռնեն, Մանուկյանն արձագանքեց, թե իր կարծիքով՝ նման հայտարարությունն անելուց հետո շատ երկար ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե Ծառուկյանն ինչ նկատի ունի:
Հարցին՝ Մանուկյանը մնու՞մ է իր կարծիքին, որ սխալվել են ԲՀԿ-ին ընտրողները, պատգամավորը պատասխանեց. «Ես մնում եմ այն կարծիքին, որ սխալ են ընտրողները, որոնք ընտրել են ԲՀԿ-ին: Ադոլֆ Հիտլերի՝ իշխանության գալու տարիներին ոչ միայն հարյուր հազարներն են սխալվել, այլև մի քանի միլիոնն են սխալվել: Կարող են 100 հազարները սխալվել, կարող են մի քանի միլիոնները սխալվել: Օրինակ՝ երբ Ստալինը մահացավ, մի քանի հարյուր միլիոն մարդ լաց էր լինում, և եթե Ստալինն ի վիճակի լիներ վերակենդանանալ, այդ մարդիկ Ստալինին ձայն կտային, որ շարունակեր»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ այս օրերին՝ պայմանավորված նաև արտակարգ դրության պայմանններոմ իշխանության ձեռնարկած քայլերի անհաջողությունից՝ շատերը նշում են, թե հասկացել են, որ սխալվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Մանուկյանն արձագանքեց. «Դա էլ կարող է լինել, իհարկե: Ինչպես 100 հազարները կարող են սխալված լինել՝ ԲՀԿ-ին ձայն տալուց, այնպես էլ մի քանի միլիոնը կարող են սխալվել՝ մեզ ձայն տալուց: Դա էլ կարող է լինել: Սա պրոցես է՝ մարդիկ ձայն են տալիս, հետո տեսնում են՝ ոնց ես աշխատում: Եթե վատ ես աշխատում, ասում են՝ ես սխալվեցի՝ քեզ ձայն տալով: Եթե հաջողում ես, ասում են՝ չսխալվեցի: Ես ասում եմ՝ կարծում եմ՝ այդ 100 հազարը սխալվել են: Ես լինեի նրանց տեղը, ԲՀԿ-ին ձայն չէի տա»,-ասաց Մանուկյանը»,-գրում է լրատվամիջոց:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը