Վահե Գրիգորյանը որևէ նիստի չի մասնակցել, սակայն աշխատավարձ ստանում է
Վահե Գրիգորյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո որևէ նիստի չի մասնակցել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին:
Ղազարյանը միևնույն ժամանակ նշել է, որ նիստերին մասնակցելը դատավորների պարտավորությունն է. «Ըստ էության, դատավորների աշխատանքն արտահայտվում է նիստերին մասնակցելով»:
Գրիգորյանը չի մասնակցել նաև աշխատանքային նիստերին. «Բայց մենք նրան հանդիպում ենք»:
Ինչ վերաբերում է վերջինիս աշխատավարձից զրկելուն, Ղազարյանը նշել է, որ նրանք նման լիազորություն չունեն, սակայն Գրիգորյանը կարող է հրաժարվել դրանից, փոխանցել որևէ հիմնադրամի:
Ղազարյանը չգիտի, թե ինչու Գրիգորյանը չի մասնակցում նիստերին. «Իմ կարգավիճակը թույլ չի տալիս, ես նման իրավունք չունեմ նրանից բացատրություն պահանջելու»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը