Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Թոփ-լուրեր

«Սրանց համար Արցախի ղեկավարը մարզպետ է, իսկ 5-րդ ալիքի փակումը՝ իրականացվող մեծ ծրագրի մի մասը». Հարությունյան. (տեսանյութ)

5-րդ ալիք հեռուստատեսության հեռարձակումն Արցախում դադարեցնելն ունի քաղաքական ենթատեքստ։ Ես նման պնդում եմ անում՝ պարզապես համադրելով առկա փաստերը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց 5-րդ ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ից Ստեփանակերտում իրենց հեռուստաընկերության հեռարձակման դադարեցմանը։

«Ես շատ կուզեի հավատալ, որ խնդիրը տեխնիկական է, և մինչև Արցախի նախագահի խոսնակի հայտարարություն անելը ես նրա հետ այս հարցով խոսակցություն եմ ունեցել։ Ես հունիսի 1-2-ին արդեն զրուցել էի Արցախի տարբեր կառույցների ղեկավարների հետ, բայց նկատի ունենալով, որ գործ ունենք Արցախի հետ, պարզապես չէի ցանկանում հարցը քաղաքականացնել և «կրակից շագանակներ հանել»։ Այս լուրը պայթեց, երբ անկախ պատգամավորն այդ մասին գրառում արեց ու հայտնեց, որ մեզ Արցախում փակել են։ Ես հեռուստատեսությունում բավականին երկար եմ աշխատել և աշխատում եմ նաև այժմ, ուստի շատ լավ գիտեմ՝ ինչ ասել է՝ տեխնիկական խնդիր։ Հավաստիացնում եմ՝ չկա այդպիսի բան, և իմ այս ասածը գալիս է հաստատելու Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետևյալ նախադասությունը, թե ինչու Յուրի Խաչատուրովը կգնա Արցախում արգելափակված հեռուստաընկերությանը հարցազրույց կտա, իսկ իրենց հանձնաժողովին չի տա։ Ես հստակ այն համոզման եմ, որ պատվերն իջեցվել է Հայաստանի կողմից, որն էլ Արցախում կատարվել է։ Դե, Արցախ են գնացել, ինագուրացիա է եղել, հանդիպել են, շնորհավորել են, խոսել են, ձեռքի հետ էլ ասել են՝ արա, նա էլ արել է»,- ասաց Հարությունյանը։


Ըստ մեր զրուցակցի՝ քայլեր են կատարվում, որոնց նպատակ է՝ հանրային տրամադրություններ շոշափել, ինչի մեկնարկը տրվել էր դեռևս Գյումրիում, երբ Արցախի նախագահին անվանեցին մարզպետ։

«Աշխարհը որ շուռ գա, ինձ համար հստակ է՝ Արցախն ունի նախագահ, բայց այս մարդկանց համար նախագահ չէ, մարզպետ է։ Պատկերացրեք՝ որևէ մարզում հատուկ գործողություն իրականացվի ԱԱԾ-ի կամ ոստիկանության միջոցով, այդ ժամանակ ի՞նչ է անելու մարզպետը, իհարկե՝ ոչինչ, բայց իրավիճակն այլ է լինում, երբ դու նախագահ ես։ Այս ամեն ինչը, որը դեռևս սկսվել է Գյումրիից, բերում հանգեցնում է դրան։ Սա շատ մեծ ծրագիր է, որն իրականացվում է, և գուցե Փաշինյանն այս պարագայում ուղղակի գործիք է»,- ասաց Հարությունյանը։

Հարություն Հաությունյանի հետ խոսեցինք նաև «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի մասին, որը 5-րդ ալիքով հեռարձակվելուց հետո արժանացավ իշխանական տարբեր ներկայացուցիչների քննադատություններին։

«Ես արել եմ մի ֆիլմ, որի դեպքում շատ ավելիից եմ տեղյակ, բայց ներկայացրել եմ շատ ավելի քիչ բան՝ հաշվի առնելով, որ գործ ունենք ռազմական գործի, անվտանգության խնդիրների և Արցախի հետ։ Ես կարծում եմ՝ ֆիլմը ստացվել է, իսկ թե ինչ ազդեցություն այն ունեցավ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների վրա, դա թողնում եմ հանրության դատին, սակայն ուզում եմ շեշտել, որ ֆիլմի պրեմիերայից հետո այն սվիններով ընդունվեց որոշ մարդկանց, հիմնականում՝ «Իմ քայլի» պատգամավորներից շատերի կողմից։ Իհարկե, եղել է նաև այդ նույն խմբակցության պատգամավոր, որը շնորհակալություն է հայտնել լավ ֆիլմի համար, բայց շատերը դա սվիններով ընդունեցին»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ ասել են, որ ապրիլյան պատերազմը եղել է պայմանավորված, կամ շրջանառել են զենք կամ դիզվառելիք չլինելու, բահով կռվելու մասին պատմություններ, որոշ ժամանակ անց ասացին այն, ինչը ես ցույց եմ տվել այդ ֆիլմում։

«Փաստ է, որ այն, ինչ այդ ֆիլմով մատուցել ենք հանրությանը, ցեմենտ-բետոն արված ճշմարտություն է, որը քանդման ենթակա չէ»,- ասաց Հարությունյանը։

«Հաղթանակի ապրիլ» ֆիլմի հեղինակի խոսքով՝ բավականին երկար ժամանակ փորձել է փնտրել, գտնել ու ցույց տալ նաև մեդալի հակառակ կողմը, սակայն տեսել և լսել է ավելի լավ բաներ։

«Ավելի լավ բաներ եմ տեսել, լսել ու գտել, որոնք ֆիլմում չեն արտացոլվել ու չեն արտացոլվել միայն խնդրանքով»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն դժգոհությանը, որ եղել են մարդիկ, որոնք համաձայնել են «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի համար հարցազրույց տալ, սակայն հրաժարվել են գնալ օրենքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողով և պատասխանել հանձնաժողովականների հարցերին, ապա, ըստ Հարությունյանի, դրա պատճառը վստահության պակասն է։

«Այդ մարդիկ վստահել են ինձ, իմ անցած ճանապարհը, կենսագրությունը գիտեին, իսկ նման վստահություն չկար հանձնաժողովի նկատմամբ։ Ինչպե՞ս կարող է վստահություն լինել մի հանձնաժողովի նկատմամբ, որի անդամների մի մասը անընդհատ մանիպուլյացիաներ է արել ու վարկաբեկել բանակը։ Այդ հանձնաժողովում մարդ կա, որը Մանվել Գրիգորյանի տուշոնկաների հարցն է սարքել, ու հիմա բոլորը մնացել են այդ տուշոնկաների տակը, չեն կարողանում տակից դուրս գալ։ Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ Մանվել Գրիգորյանին այլ գործերի մեջ կարելի էր մեղադրել, բայց տուշոնկաների՞։ Այս հանձնաժողովում մարդիկ կան, որոնք պետք է տանեն քաղաքականություն ու անպայման ասեն՝ էսպես կամ էնպես է եղել, սա քաղաքականություն է, բայց քաղաքականությունը պետք չի խառնել բանակի գործերին, թեև մեզ մոտ ամեն ինչ խառնված է իրար, ընդհուպ՝ Ազգային անվտանգության ծառայությունը խառնված է մանկապարտեզի գործերին»,- ասաց Հարությունյանը։