Արտակ Ալեքսանյանն ու ընկերը փորձել են հանդարտեցնել ոստիկաններին, ինչից հետո ոստիկաններն ավելի կոշտ արտահայտություններ են արել (տեսանյութ)
Նոր մանրամասներ են ի հայտ եկել երեկ գիշեր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որին գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանության աշխատակիցների միջև, որի արդյունքում ոստիկանները մեղմ ասած ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի և նրա հետ եղած անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում է Hraparak.am կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատճառը եղել է պարետատան կանոններին և ոստիկանի պահանջին չենթարկվելը: Մեզ պատմեցին, որ նշված օրը Արտակը իր ընկերոջ` ՔՊ-ական Ռոման Մուրադյանի հետ, որը սպորտսմեն է, և հայտնի է որպես Նորագյուղցի Ռոման, նստած են եղել Աբովյան փողոցում գտնվող «Կոնգ» ժամանցի օբյեկտում:
Ոստիկանները մտել են օբյեկտ և հայտնել, որ պարետի որոշմամբ` այն պետք է փակվի, և ներկաներից պահանջել են լքել տարածքը: Ալեքսանյանն ու ընկերը փորձել են հանդարտեցնել ոստիկաններին՝ ասելով, որ ընտանիքներով՝ կանանց հետ նստած են, ինչից հետո ոստիկանները ըստ ականատեսների ավելի կոշտ արտահայտություններ են արել, սկսվել է լեզվակռիվ, երկկողմ քաշքշուկ։
Արդեն դրսում ոստիկանները ուժ են կիրառել և Ալեքսանյանի եղբոր որդուն, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, փռել են ասֆալտին ու բառի բուն իմաստով կնոջ աչքի առջև սամադուդ են արել:
Մեզ պատմեցին, որ Արտակ Ալեքսանյանը միջադեպի արդյունքում գլխի շրջանում վնասվածներ է ստացել, ըստ տեղեկության վնասվել է ականջի թմբկաթաղանթը, նա ենթարկվել է վիրահատության և երեկվանից գտնվում է բժիշկների հսկողության ներքո, վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ կինն էլ բազմաթիվ կապտուկներ ունի մարմնի տարբեր հատվածներում։
Աստղիկ ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատուրյանից չհաջողվեց Արտակ Ալեքսանյանի առողջական վիճակի, ստացված վնասվածքների մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալ, Ասատրյանը թերևս մասամբ լսեց մեր հարցը, բայց ասաց, որ խոսել չի կարող, կոնֆերանսի է մասնակցում։ Ըստ երևույթին Ալեքսանյանը սպասում է վերևների զանգին, որ հասկանան՝ ինչ պարզաբանումներ են տալիս ԶԼՄ-ներին։
Ոստիկանությունից հաստատեցին միջադեպի լուրը․
«Հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբերից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը