Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում
Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ավարտվել է 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը։
Այս առնչությամբ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարածած հայտարարությունում ասվում է.
«Այս պահին Հանձնաժողովն իրականացնում է ներկայացրած հայտարարագրերի ամբողջականության եւ տեխնիկական պահանջների համապատասխանելիության, ինչպես նաեւ հայտարարագիր չներկայացրած անձանց տվյալների, հայտարարագիր չներկայացնելու պատճառների ստուգում։
Ներկայացված հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին։
Այն բոլոր հայտարարատուների համար, որոնք Օրենքով սահմանված ժամկետում ծանուցվել են, բայց հայտարարագիր չեն ներկայացրել Հանձնաժողովը կկիրառի ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169․28 հոդվածի առաջին մասի պահանջները։
Այն է՝ հայտարարագիր չներկայացրած անձինք Հանձնաժողովի կողմից գրավոր կծանուցվեն, որպեսզի 30 օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնեն, իսկ այդ ժամկետում չներկայացնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք։
Հանձնաժողովը տեղեկացնում է նաեւ, որ հայտարարատուները ծանուցվել են համակարգի կողմից ինքնաշխատ տարբերակով, եւ որոշ տեխնիկական խնդիրների պատճառով ծանուցումները երբեմն ստացվել են ավելի ուշ կամ չեն ստացվել։ Այս հիմքով Հանձնաժողովը հայտարարատուների հետ կապ է հաստատել անհատապես՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով հայտարարագիրը ներկայացնելու լրացուցիչ ժամկետ։
Հանձնաժողովը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ողջունում է հայտարարագրման համակարգը բարելավելու, ինչպես նաեւ դրանց ուսումնասիրության ուղղությամբ բոլոր շահագրգիռ անձանց, կազմակերպությունների, լրագրողների ջանքերն ու համագործակցությունը։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք հետեւել Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.cpcarmenia.am) եւ ֆեյսբուքյան էջի (CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) միջոցով տարածվող հաղորդագրություններին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795, կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ. հասցեին»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ