Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Քաղաքական հարցերը լուծելու համար գործող իշխանությունն ընտրել է քրեական գործիքակազմը. Միհրան Պողոսյան (տեսանյութ)

Միքայել Մինասյանը մեղադրվում է մեկ բանում, որ հանդիսանում է գործող իշխանության ընդդիմախոսը։ Այս մասին այսօր «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Քաղաքական հարցերը լուծելու համար գործող իշխանությունն ընտրել է քրեական գործիքակազմը, որի ընթացքում Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել անհեթեթ մեղադրանքներով, ինչի մասին բազմիցս ենք նշել»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։

Միհրան Պողոսյանի տեղեկացմամբ՝ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգարվվել ապօրինի հարստանալու համար։

«Ապօրինի հարստանալ ասելով՝ վարույթն իրականացնող մարմինը՝ Դատախազությունը, ի նկատի է ունեցել, որ Միքայել Մինասյանն ավելացրել է իր գույքը կամ պակասեցրել է իր պարտավորությունները, այսինքն, նյութական առավելություն է ստացել, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում իր օրինական եկամուտներով։ Բանից պարզվեց, որ խոսքը միմիայն այն մասին է, որ Միքայել Մինասյանի հայտարարագրում առկա է իր ստացած եկամուտներից ավելի նշված գումարի չափ։ Այսինքն, զուտ գույքը, որն իբր ավելացրել էր Միքայել Մինասյանը, օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չուներ»,- նշեց նա։

Պաշտպանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը չի կարող մատնանշել՝ կոնկրետ այս կամ այն գույքի մասին է խոսքը։ Ըստ նրա՝ մեղադրանքի հիմքը հանդիսացել է միմիայն այն, որ հայտարարագրում նշված է եղել ֆիզիկապես այդ թիվը։

«Մենք ամբողջ այս երկու ամսվա ընթացքում պնդում էինք, խնդրում էինք՝ ցույց տվեք նշված գումարից մեկ դրամը ո՞ր ուղղությամբ է գնացել, կամ որտեղի՞ց է եկել, քար լռություն՝ և՛ քննչական մարմնում, և՛ դատախազությունում, և՛ դատարանում։ Չկար հանցագործության առարկան, օբյեկտը, որ գույքը ավելացրել է։ Մենք նույն հաջողությամբ պնդում էինք, որ օրինակ սխալմունքի արդյունքում գրված լիներ՝ 3 տրիլիոն դոլար մուտք է ունեցել Միքայել Մինասյանը, դրա համար էիք մեղադրանք առաջադրելո՞ւ։ Եվ այս սա հիմք էր տվել՝ որպես մեղադրյալ ներգարվելու համար»,- ասաց նա։

Միհրան Պողոսյանը նշեց, որ հենց այս մեղադրանքով վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքով։

«Մենք դատարանում նշեցինք, որ կա անձնավորություն, ում հետ կնքված և վճարված պայմանագրի արդյունքում Միքայել Մինասյանը հանձնարարել է իր հայտարարագիրը լրացնել։ Մի հատ հարցաքննեք այդ անձնավորությանը, տեսեք՝ ինչ բացատրություն է տալիս, ինչու է ավելի գումար նշել, որին չի տիրապետում Միքայել Մինասյանը։ Կրկին՝ քար լռություն։ Քննչական մարմինն այդպես էլ չհարցաքննեց և դատարան չներկայացրեց այդ անձի ցուցմունքը»,- հայտնեց փաստաբանը։

Գործի դատական քննության ընթացքում, պաշտպանի խոսքով՝ Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր։ Նախկին դեսպանը կրկին մեղադրվում է ապօրինի հարստանալու, ինչպես նաև փողերի լվացման մեջ։

«Երկրորդ աբսուրդը ներկայացնեմ։ Միքայել Մինասյանը հայտարարագրած, իր օրինական եկամուտները մի գրպանից՝ կանխիկ վիճակից, տեղափոխել է իր բանկային հաշիվ։ Դրա համար երկրորդ հոդվածը ծնվեց՝ ապօրինի հարստացման մեղադրանքի մասով։ Սեփական հաշվեհամարից իր մյուս հաշվեհամարին փոխանցումը վարույթն իրականացնող մարմինը դիտարկել էր որպես փողերի լվացում»,- ասաց նա։

Ամփոփելով, Միհրան Պողոսյանը նշեց, որ Միքայել Մինասյանը մեղադրվում է չունեցած գումարը հայտարարագրելու մեջ՝ ապօրինի հարստանալու դրվագով, ինչպես նաև մեղադրվում է սեփական օրինական միջոցները մի հաշվեհամարից մյուս տեղափոխելու համար՝ կրկին ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում տվյալ գումարները չներառելու համար։

«Մենք հասել ենք իրավական աբսուրդի գագաթնակետին։ Հենց այս ամենն է մեզ հիմք տալիս ենթադրել ու հիմնավոր դատողություն կատարել այն մասին, որ Միքայել Մինասյանի մեղադրանքը գործող իշխանության քաղաքական հակառակորդ լինելն է»,- ասաց պաշտպանը։